Նկարագրություն
Հունիսի
19-ին՝ ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության տանը
տեղի կունենա գեղեցիկ համերգ։ Երևանի՝ արդեն մեծ համբավ
վայելող Mystery Ensemble
նվագախումբն իր կրքոտ, վիրտուոզ, զգացմունքային կատարմամբ ձեզ կտեղափոխի կուլտային
ռոք խմբերի հանրաճանաչ երաժշտության հուզիչ աշխարհ։
Քաղաքի սիրված համերգասրահում կայանալիք արտասովոր համերգի ծրագրում ներառված է
Queen, Muse, Rammstein, Metallica, Nirvana, Deep Purple, Scorpions, AC/DC խմբերի
ստեղծագործությունների երաժշտությունը։
Ֆրեդի Մերկուրիի և Կուրտ Քոբեյնի ձայները կհնչեն ջութակների և թավջութակների
կատարմամբ։
Պատրա՞ստ եք ամսվա ամենավառ երաժշտական արկածին: Պատրա՞ստ եք լցվել անհամար
վառ տպավորություններով։ Եթե այո, ապա ձեռք բերեք տոմսերը հենց հիմա. սա հանրաճանաչ
ծրագրերից մեկն է, որն ամեն անգամ աննկարագրելի ոգևորություն է առաջացնում:
Սիմֆոնիկ ռոք հիթերը ֆանտաստիկ թարմ հնչողություն են, օրիգինալ մշակումներ, էներգիայի
հզոր լիցք, յուրահատուկ շոու և կենդանի հույզեր: Mystery Ensemble-ի արտիստները
հանդիսատեսին ստիպում են սիրահարվել իրենց առաջին իսկ նոտաներից:
Համերգը ձեզ վառ տպավորություններ կպարգևի ու ոգեշնչման նոր աղբյուր կդառնա։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական
գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց
առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային
վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ
երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն
համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան, 1, ք․
Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն:
Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը,
յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու
տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ
կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է
ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● Metallica - Nothing Else Matters
● Muse - Starlight
● Toxicity - System of a Down
● Queen - Bohemian Rhapsody
● Muse - Mercy
● Queen - Love of my Life
● Scorpions - Maybe I Maybe You
● Metallica - Wherever I May Roam
● Queen - The Show Must Go On
● AC/DC - Back in Black
● Scorpions - Rock you like a Hurricane
● Queen - We are the champions
● Nirvana - Come As You Are
● Queen - We will rock you
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Կազմակերպիչ՝ ԱՆԱՍՏԱՍԻՅԱ ԱԼՄԻՆԱ
(ԱՁ)` +37441280620
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
28.07.26
LATIN MEETS JAZZ | ՏԱՆԻՔՈՒՄ
Համերգ
Դասական երաժշտություն
LATIN MEETS JAZZ | ՏԱՆԻՔՈՒՄ
Yerevan, Արամ Խաչատրյան համերգասրահ
28 Հլս Երք 21:00
AMD 20000
Տոմս գնել
29.07.26
Эва Восканян - Russian Rock Hits On the Rooftop
Համերգ
Դասական երաժշտություն
Эва Восканян - Russian Rock Hits On the Rooftop
Երևան, Ember Bar-Restaurant
29 Հլս Չրք 20:00
AMD 3000
Տոմս գնել
30.07.26
Մոբի - Համերգ Վրաստանում | Ռուսթավի 2026
Համերգ
Դասական երաժշտություն
Մոբի - Համերգ Վրաստանում | Ռուսթավի 2026
Վրաստան, Rustavi International Motorpark
30 Հլս Հնգ 18:00
AMD 40000
Տոմս գնել
31.07.26
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ Սյունիքում | Գորիս
Համերգ
Դասական երաժշտություն
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ Սյունիքում | Գորիս
Yerevan, Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն
31 Հլս Ուր 17:00
AMD 3000 -
AMD 5000
Տոմս գնել
