Նկարագրություն
«Հայ Դավիթ»–ը հայկական մուլտֆիլմ է, որում հերոսները տարբեր փորձություններ են հաղթահարում. միաժամանակ ներկայացվում են մեր երկրի պատմությունն ու մշակույթը, ավանդույթներն ու տեսարժան վայրերը:
\r\n
\r\nԱնցյալում ահեղ մարտում իր թրի զորությունը կորցրած գլխավոր հերոս Դավիթը հայտնվում է մերօրյա Հայաստանում, փորձում գտնել իր թրի մասնիկները, իսկ նրան այդ հարցում օգնում են Մարիամն ու Միքայելը: Իրարից չափազանց տարբեր քույրն ու եղբայրը, ոգեշնչված Դավթի հերոսական կերպարով, ճանապարհորդում են նրա հետ, աջակցում բոլոր նախաձեռնություններում, միաժամանակ՝ բացահայտում Հայաստանը: Դավթին և ընկերներին փորձում է խանգարել Չարայրը, որին աջակցում է իր օգնական փոքրիկ Չարիկը:
\r\n
\r\nԱմբողջ մուլտֆիլմում կարմիր թելով անցնում է հերոսներին հիշելու, նրանց արժևորելու և գնահատելու, նրանցից սովորելու և նրանց չմոռանալու կարևորությունը: Մուլտֆիլմի գլխավոր նպատակներից է՝ ընդգծել, որ հերոսները ժամանակավոր և անցողիկ չեն, հերոսները հավերժ են:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
'Փոքր Մհեր'
'Փոքր Մհեր'
Տոմսեր առկա չեն
ՀԱԲԻԲԻ ՀՈՒՍԵՅՆ
ՀԱԲԻԲԻ ՀՈՒՍԵՅՆ
Տոմսեր առկա չեն
'Օպա Պապա'
'Օպա Պապա'
Տոմսեր առկա չեն
'Զոնտիկ'
