Նկարագրություն
Պիեսի հեղինակ,
բեմադրիչ՝ Սարգիս Շողունց
Բեմանկարիչ՝ Տիգրան
Հարությունյան
Զգեստների նկարիչ՝
Մարինա Թադևոսյան
Պարուսույց՝ Նունե
Կիրակոսյան
Լուսային նկարիչ՝
Հայկ Աղաբեկյան
«Նոր Սանտա Կլաուսը»
ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում էհեռավոր Հյուսիս, որտեղ սառնամանիքի և ձյան
մեջ ապրում է մեր մանկության ամենասիրելիկերպարը՝ Սանտա Կլաուսը։ Նա արդեն լի է տարիների
փորձառությամբ, բայց եկել է ժամանակըհանգստի անցնելու և իր առաքելությունը՝ բարության,
հավատքի ու հրաշքների տարածումը,փոխանցել իր թոռանը՝ հաջորդին, սակայն պարզվում է,
որ երիտասարդը դեռ պատրաստ չէ կրելայդ պատասխանատու և պատվաբեր կոչումը, և Սանտա Կլաուսը
սկսում է իր հեքիաթային ուղևորությունը՝որոնելու մի մարդու, ով մանկությունից հավատացել
է հրաշքներին և իր զավակին նույնպեսդաստիարակում է նույն ոգով։ Հեռավոր արևմտյան քաղաքում
նրանք հանդիպում են բարի սրտովմի ընտանիքի, որի հայրն իր պարզությամբ և ազնվությամբ
ապացուցում է, որ հենց ինքն էկոչված լինել նոր Սանտա Կլաուսը։ Դեպի հրաշքներ տանող
ճանապարհը լի է բազմաթիվ փորձություններով։Նախանձով ու չարությամբ լցված Սանտա Կլաուսի
թոռը, փորձում է խոչընդոտել ընտրությանը,սակայն բարի սրտերը և հրաշքներին հավատը հաղթահարում
են բոլոր փորձությունները։ Չարիծրագրերը ձախողվում են, և Ավագների խորհուրդը հաստատում
է նոր Սանտա Կլաուսին՝ վստահելովնրան աշխարհին բարություն պարգևելու մեծ առաքելությունը։
Կազմակերպիչ ` Կ․Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Կազմակերպիչ՝ Կ․Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
ԳԱՅԼՆ ՈՒ ՅՈԹ ՈՒԼԻԿՆԵՐԸ
ԳԱՅԼՆ ՈՒ ՅՈԹ ՈՒԼԻԿՆԵՐԸ
Անբան Հուռին
Անբան Հուռին
Քնած գեղեցկուհին
Քնած գեղեցկուհին
Ճանապարհորդություն տիեզերքով ՝ գիտություն 10-14 տարեկանների համար
