Ալֆա Ցենտավրա

Ժամանակացույց

02 Դեկ Երեքշաբթի Երք 19:00
Երևան
Լուսինյանց 2
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 5000

Նկարագրություն

Այս ներկայացման նկարագրությունը Կատարինա Գորդեևայից.

«Պլոտնիկովը ինքն էր կարդում իր պիեսը, դառնալով և ռեժիսոր, և դերասան։ Իսկ դա ուժեղ տպավորություն է թողնում տարբեր պատճառներով և տարբեր զգայական տարածքներում։ Մենք սովոր ենք պատմություններին, որոնք պատմում են հաղթողները, պատմություններին հերոսության, ձեռքբերումների ու հաղթահարման մասին։ Պարտվելը, ինչպես և սխալվելը, անհարմար է։ Իսկ երբեմն նաև ամոթալի, նույնիսկ եթե մեղավոր չես, որ նրանք, ովքեր պիտի քեզ հետ թռչեին տիեզերք, թռան, իսկ դու՝ ոչ։ Դու ոչ մի վատ բան չես արել, պարզապես կարծես թե ավելի վատը դւորս եկար։ «Թռիչքների փորձ չուներ» գրությունը տիեզերագնացների պուրակում գտնվող գերեզմանաքարի վրա՝ կամ դատավճիռ է, կամ ծաղր։ Դա նույնիսկ կրկնորդի տխրությունը չէ, դա զուր ջանքերի դատարկություն է։ Աշխարհում, որտեղ այնքան գնահատվում են հաջողությունն ու գերազանցությունը, շատ քչերն են ուշադրություն դարձնում խոցելիությանը, թուլությանը, լռությանը։ Եվ ահա Պլոտնիկովը նստած է աթոռին ավելի քան մեկ ժամ և պատմում է իր ներկայացումը խոցելիության ու մոռացության մասին…»

 

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել