Նկարագրություն
Պիեսի
հեղինակ, բեմադրիչ՝ Սարգիս Շողունց
Բեմանկարիչ՝ Տիգրան Հարությունյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա
Թադևոսյան
Պարուսույց՝ Նունե Կիրակոսյան
Լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան
«Նոր
Սանտա Կլաուսը» ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում էհեռավոր Հյուսիս, որտեղ սառնամանիքի
և ձյան մեջ ապրում է մեր մանկության ամենասիրելիկերպարը՝ Սանտա Կլաուսը։ Նա արդեն լի
է տարիների փորձառությամբ, բայց եկել է ժամանակըհանգստի անցնելու և իր առաքելությունը՝
բարության, հավատքի ու հրաշքների տարածումը,փոխանցել իր թոռանը՝ հաջորդին, սակայն պարզվում
է, որ երիտասարդը դեռ պատրաստ չէ կրելայդ պատասխանատու և պատվաբեր կոչումը, և Սանտա
Կլաուսը սկսում է իր հեքիաթային ուղևորությունը՝որոնելու մի մարդու, ով մանկությունից
հավատացել է հրաշքներին և իր զավակին նույնպեսդաստիարակում է նույն ոգով։ Հեռավոր արևմտյան
քաղաքում նրանք հանդիպում են բարի սրտովմի ընտանիքի, որի հայրն իր պարզությամբ և ազնվությամբ
ապացուցում է, որ հենց ինքն էկոչված լինել նոր Սանտա Կլաուսը։ Դեպի հրաշքներ տանող
ճանապարհը լի է բազմաթիվ փորձություններով։Նախանձով ու չարությամբ լցված Սանտա Կլաուսի
թոռը, փորձում է խոչընդոտել ընտրությանը,սակայն բարի սրտերը և հրաշքներին հավատը հաղթահարում
են բոլոր փորձությունները։ Չարիծրագրերը ձախողվում են, և Ավագների խորհուրդը հաստատում
է նոր Սանտա Կլաուսին՝ վստահելովնրան աշխարհին բարություն պարգևելու մեծ առաքելությունը։
Կազմակերպիչ ` Կ․Ստանիսլավսկու
անվան դրամատիկական թատրոն
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Թոմ Սոյերի արկածները
Թոմ Սոյերի արկածները
ԳԱՅԼՆ ՈՒ ՅՈԹ ՈՒԼԻԿՆԵՐԸ
ԳԱՅԼՆ ՈՒ ՅՈԹ ՈՒԼԻԿՆԵՐԸ
Անբան Հուռին
Անբան Հուռին
Քնած գեղեցկուհին
