Նկարագրություն
Մեկնարկում է դասական երաժշտության ամենասպասված
փառատոններից մեկը՝ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը։
Դեկտեմբերի 9-ին համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու
կոմպոզիտորի հանճարեղ ջութակի կոնցերտը անվանի ջութակահար Ալեքսանդրա Կոնունովայի
և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Երեկոյի մյուս հատվածում կհնչի Պյոտր Չայկովսկու հանրահայտ 5-րդ սիմֆոնիան։
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
Ծրագրում․
- Արամ Խաչատրյան․ Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 46 (40ր)
Ընդմիջում
- Պյոտր Չայկովսկի․ Սիմֆոնիա թիվ 5 մի մինոր, երկ 64 (43ր)
—————————
Մենակատար՝ Ալեքսանդրա Կոնունովա (ջութակ)։
Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո։
Դեկտեմբերի 9 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000 - 15,000
դրամ։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։
Կազմակերպիչ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊՈԱԿ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Halloween SARSAP NIGHT
Halloween SARSAP NIGHT
DJ Twins at Souly Music Hall
DJ Twins at Souly Music Hall
Halloween in Botanical Garden
Halloween in Botanical Garden
Հոկտեմբերի 31-ին PARADIGM EXPRESS-ը մեկնում է ճանապարհորդության։
