Տարվա երգ 2025
Ժամանակացույց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Նկարագրություն
«Տարվա Երգ» 2025 մրցանակաբաշխությունը տարվա ամփոփիչ , մեգա նախագիծ է, որի ընթացքում ՝ իրենց լավագույն հիթերով ելույթ են ունենում հայկական շոու բիզնեսի ամենաճանաչված և սիրված երգիչները։ Շոուն հագեցած է գերժամանակակից լուսային, ձայնային և վիզուալ էֆեկտներով, Գերժամանակակից պարերի ուղեկցությամբ, արտիստները կատարում են իրենց հիթերը ինչպես միայնակ, այնպես էլ ելույթ են ունենում դուետներով։ Համերգին հնչում են նաև պրեմիերաներ։
Տարվա երգ 2023 և 2024 մրցանակաբաշխություններին մասնակցել են 60 ից ավել երգիչներ, որոնց թվում էին այնպիսի մեգա աստղեր, ինչպիսիք են Արկադի Դումիկյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Արամ MP3, Միհրան Ծառուկյանը և էլի շատ աստղեր։ Ելույթ ունեցան նաև հատուկ հյուրեր՝ Թաթա Սիմոնյանը, Ալեքսանրոս Տսոպոզիդիսը, Ավրաամ Ռուսոն, «Բրավո Մետեհի» խումբը, Միխայիլ Գալուստյանը ( Սուպեր Ժորիկ) հատուկ կատարմամբ և էլի արտասահմանից ժամանած մի քանի արտիստներ։
Պարային բազմաթիվ համարներն ապահովվում էին «Ամարաս դենս» ստուդիոն և էլի մի քանի հայկական պարային խմբեր, ինչպես նաև հատուկ «Տարվա Երգ» մրցանակաբաշխության համար իրենց անկրկնելի պարային համարներն էին բեմադրել «Տոդես» շոու բալետի անզուգական պարողները։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

30 թռիչք Շանթի մասին

The Beertles — FINAL ROOFTOP SHOW OF THE YEAR

Բեթհովեն․ Սիմֆոնիա թիվ 5 | Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
