Նկարագրություն
Երկար սպասված տոնը վերադառնում է Արենի․ գինու համեր, երաժշտություն և ամենակարևորը՝ ժպիտներով մարդիկ ձեզ են սպասում հոկտեմբերի 4-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ միասին տոնելու «Արենի Գինու» փառատոնը։
Այն մեկնարկելու է գինեգործության խորհրդանիշ դարձած խաղողի ճզմման արարողությամբ, որին ողջ օրվա ընթացքում կհաջորդեն պարային ու երաժշտական խմբերի և անհատ կատարողների ելույթները։ Փառատոնի ամբողջ տարածքում ներկայացված կլինեն արտադրական և տնայնական գինեգործների գինիները, համայնքին բնորոշ համեղ ուտեստներն ու էնդեմիկ խաղողի տեսակները։
ՆՎԵՐ ՔԱՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
• Նվեր քարտը ֆիզիկական քարտ է, որն օգտագործվում է միայն մեկ անգամ՝ փառատոնի օրը։
• Փաթեթի ստացման համար անհրաժեշտ է ներկայացնել հենց քարտը։
• Քարտը ենթակա չէ վերադարձի, փոխանակման կամ կանխիկացման։
• Կորուստի կամ վնասման դեպքում այն չի վերականգնվում և չի փոխարինվում պատճենով կամ լուսանկարով։
• Վավեր է մինչև՝ 04․10․2025 թ., ժամը 20:00։
Միացեք մեզ՝ վայելելու գինու անզուգական համերը, հայկական ավանդույթների ջերմությունը և ստեղծելու հիշողություններ, որոնք կուղեկցեն ձեզ ամբողջ կյանքում։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Tom Odell Համերգ տուր
Tom Odell Համերգ տուր
Digital Julfa Venice 2026
Digital Julfa Venice 2026
Photo Tour դեպի երիցուկների դաշտ
Photo Tour դեպի երիցուկների դաշտ
Photo Tour դեպի Dilijan horseriding
