Ժամանակացույց

26 Ապր Շաբաթ Շբթ 20:00
Երևան
Բաբելոն թատրոն
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 4000

Նկարագրություն

YEREVAN JAZZ QUARTET Սիրով հրավիրում ենք Ձեզ Sonny Rollins-ի երաժշտությանը նվիրված բացառիկ համերգին, որը կներկայացնի Երևան Ջազ Քառյակը: Sonny Rollins-ը ամերիկացի լեգենդար թենոր սաքսոֆոնահար է, որի անունը կապված է բեբոփ և հարդ բոփ ջազի լավագույն ավանդույթների հետ։ Նրա ստեղծագործությունները առանձնանում են վիրտուոզ իմպրովիզացիայով, ռիթմիկ ազատությամբ և մաքուր արտահայտչականությամբ։ Այս երեկոն կլցվի Rollins-ի հեղինակային գործերով՝ վերապրած նոր էներգիայով և ժամանակակից մեկնաբանությամբ։

Ապրիլի 26 20:00 Babylon Theatre, Փուշկին 2, 2-րդ հարկ Մասնակիցներ Դավիթ Պետրոսյան – թենոր սաքսոֆոն Կարեն Գրիգորյան – դաշնամուր Սիմոն Դոլմազյան – բաս Հարություն Հարությունյան – հարվածային Միացե՛ք այս ջազային երեկոյին և վայելեք անմահ երաժշտություն՝ կենդանի կատարմամբ։

Տոմսերի արժեքը 4000-6000 դրամ 6000 դրամանոց տոմսերը ներառում են սեղան + աթոռ + մրգի հյուրասիրություն 4000 դրամանոց տոմսերը միայն աթոռ Դռները կբացվեն 19:30-ին։ Համերգի սկիզբը՝ 20:00

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել