Նկարագրություն
ԹԱՔՈՒՑՅԱԼ ՄԱՏՅԱՆՆԵՐ.
ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ
ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՏՅԱՆ
ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Ըստ ավանդազրույցի՝ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ»,
«Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի
Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։
1603-1604թթ. հայերի բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է
Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից
պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։
Որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխում՝ գոյացնելով
լճակ: Սուրբ գիրքը դուրս է բերվում է միայն յոթ տարի անց՝ աստվածային զորությամբ մնալով
գրեթե անվնաս։
Երեք ու կես դար դեգերումից հետո՝ 1973թ.-ին, Շուրիշկանի Ավետարանը
հանգրվանում է Մատենադարանում՝ հայրենադարձ Ներսես և Մատթեոս Ծառուկյանների ընծայաբերմամբ։
Այդպիսով, միջնադարյան մշակույթի գանձարանի նմուշից ճառագող լույսն ու զորությունը
փոխանցվում է սերնդե սերունդ։
Խնդրակատար Ավետարանին հաղորդակցվելու և զորություն ստանալու հասցեն
մեկն է՝ Մատենադարանը:
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

«Ծաղկունք» միջազգային 7-րդ փառատոն
