Ժամանակացույց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Նկարագրություն
Մայիսի 18-ին Երևանում կանցկացվի տոնական համերգ՝ Վյաչեսլավ Բուտուսովը և «Օրդեն Սլավի» խումբը կկատարեն լեգենդար Nautilus Pompilius խմբի ամենահետաքրքիր և հիշվող երգերը։ Այս համերգին հանդիսատեսին սպասվում են ինչպես սիրելի հիթերը, այնպես էլ հազվադեպ կատարումներ։
Հայկական լսարանի բազմաթիվ դիմումներով՝ երաժիշտները կկատարեն երգերի մեծ մասշտաբային ներկայացում՝ անդրադառնալով «Նաու»-ի ամբողջ ստեղծագործական ժառանգությանը։ Միայն մեկ երեկո հանդիսատեսը հնարավորություն կունենա կրկին վայելել մի ամբողջ սերնդի երաժշտական պատմությունը՝ հիանալով բեմի նորարարական ձևավորմամբ։
Nautilus Pompilius-ը ոչ միայն երաժշտություն է, այլև ամբողջական կյանք՝ իր մարտահրավերներով ու փոփոխություններով, իր ռոմանտիկայով և կիրքերով։ Տասնյակ հիթեր՝ ճանաչված ու սիրված հարյուր հազարավոր մարդկանց կողմից՝ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ էմոցիաներ և հիշողություններ, որոնք մշտապես մնում են նրանց սրտերում, ովքեր անցնում են իրենց ճանապարհը՝ Վյաչեսլավ Բուտուսովի երաժշտությամբ և Իլյա Կորմիցևի խոսքերով։
Այս համերգի ժամանակ կլսեք NAU-ի ամենահաջողակ և սիրված երգերը՝ նորարարական բեմական մեկնաբանությամբ։ Ծանոթ երաժշտական գործերը կստանան նոր խորություն և մթնոլորտ՝ Շնորհիվ բարձր տեխնոլոգիական մուլտիմեդիա շոուի և ազդեցիկ բեմական դիզայնի։
Մայիսի 18-ին կտեսնվենք Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում՝ Վյաչեսլավ Բուտուսովի և «Օրդեն Սլավի» խմբի համերգին, որը նվիրված է Nautilus Pompilius խմբի լեգենդար երաժշտությանը։