Նկարագրություն

In the program: 

Համերգ «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում»

Ծրագրում՝

Յ. Ս. Բախ-Վ. Կեմպֆ - Լարգո, №5 կոնցերտից,

BWV 1056

Յ. Ս. Բախ-Վ. Կեմպֆ - Խորալային պրելյուդ «Ich ruf zu dir, Herr Jesu Christ», BWV 639

Յ.Ս. Բախ-Ա. Զիլոտտի - Պրելյուդ h-moll, BWV 855a

Յ.Ս.Բախ-Է. Դ՚Ալբեր - «Wachet auf, ruft uns die Stimme», BWV 645

Յ. Ս.Բախ-Վ.Կեմպֆ - Սիցիլիանա, №5 ֆլեյտայի սոնատից, BWV 1031

Յ.Ս.Բախ-Մ.Հեսս - Խորալ «Jesus bleibet meine Freude», BWV 147

Յ.Ս. ԲԱԽ-Է. Պետրի - «Schafe können sicher weiden», BWV 208

Լ. Դեսյատնիկով - Նոկտյուրն

Ս. Ռախմանինով - պրելյուդ h-moll, ստ.32, թ.10

Ս. Ռախմանինով - պրելյուդ Des-dur, ստ.32, թ.13

Ս. Կացարիս – «Մնաք բարով, պարոն Ռախմանինով»

Կ. Սորաբջի - Պաստիշ, Ռիմսկի-Կորսակովի «Սատկո» օպերայից - «Հնդիկ հյուրի երգը» KSS31:No1

Ջ. Էնեսկու - Սյուիտ ստ, 18, թ.3, Խորալ, Կարիլյոն նոկտյուրն

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1997 թ․-ին Գյումրիում, որտեղ էլ սկսել է իր երաժշտական կրթությունը։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո (պրոֆեսոր Գ. Ռ. Հովհաննեսովի դասարան) նա ուսումը շարունակել է Մոսկվայի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում (պրոֆեսոր Բոգդանովի դաս Յ. Ա.)։ 

Տիգրան Պետրոսյանը միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր է Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում: Դասական երաժշտության երիտասարդ կատարողների մրցույթում (2018) հաղթելու համար արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի բարձրագույն պարգևի: Տիգրանը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում։ 

2021 թ․-ին Երևանում նա հաջողությամբ հանդես է եկել Կանդինսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի հետ (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Կավե Զյուլե)՝ կատարելով Ռախմանինովի դաշնամուրային երրորդ կոնցերտը։

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել