ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ 2027
Ժամանակացույց
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Նկարագրություն
Ամանորի նախաշեմին հայտնվել աշխարհահռչակ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ» վալսի հեղինակի տան համերգասրահում և մասնակցել տարվա ամենախորհրդավոր ու շքեղ պարահանդեսին… Մի՞թե հրաշք չէ։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում է՝ դիմավորելու գալիք տարին կախարդական երաժշտության, պարերի և խորհրդավոր դիմակների մթնոլորտում։
Ծրագրում.
Աշխարհահռչակ վալսերի կենդանի կատարումներ
Վալսի ուսուցում․ վաստակավոր արտիստների վարպետության դաս
Շրջայց թանգարանի ցուցասրահներում
Շամպայնի հյուրասիրություն՝ պարահանդեսային երաժշտության ներքո
Մրցանակաբաշխություն և անակնկալներ
Երեկոյի հատուկ մրցանակներ՝
• Երեկոյի լավագույն պարային զույգ
• Երեկոյի լավագույն պարահանդեսային կերպարներ
Այնուհետև ուրախ պարային տրամադրությամբ կդիմավորենք 2027 թվականը։
Կարող եք ներկայանալ Ձեր յուրահատուկ դիմակներով կամ ստանալ դիմակը թանգարանում երեկոյի սկզբում։
Թո՜ղ այդ երեկո իրականությունն ու հեքիաթը հանդիպեն մեկ վայրում։
Տարիքը՝ 16+
Տոմսի արժեքը՝ 5000 դրամ, որի մեջ ներառված է՝ դիմակը, շամպայնի հյուրասիրությունը և մրցանակները։
Երեկոյի գլխավոր հովանավոր, թանգարանի գործընկեր՝ «Արմենիա Վայն» ընկերություն, Գինու պատմության թանգարան։
Կազմակերպիչ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
EXPERIMENTAL MUSIC NIGHT
EXPERIMENTAL MUSIC NIGHT
Հունական երեկո VineYard-ում
Հունական երեկո VineYard-ում
Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble
Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble
THE LEADER 2026 | Միջազգային մրցանակաբաշխություն
