Արամ Սաթյան | Հեղինակային երեկո

Ժամանակացույց

30 Նմբ Երկուշաբթի Երկ 19:00
Yerevan
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 3000

Նկարագրություն

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

Նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա անվանի կոմպոզիտոր Արամ Սաթյանի հեղինակային համերգը։

Երեկոյի ընթացքում կհնչեն նրա սիրված սիմֆոնիկ, օպերային և էստրադային ստեղծագործությունները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, ՀՀ Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և հայ անվանի դասական ու փոփ երգիչների մասնակցությամբ։

Բեմում հանդես կգան Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արթուր Իսպիրյանը, Սոֆյա Սայադյանը, Հովհաննես Անդրեասյանը, Ադամ Բարրոն, Լուսինե Կճոզյանը, Լիլիան Շահբազյանը և Մարիա Խանդանյանը։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան
«Արևիկ» անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան

Երեկոյի դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան
Դիրիժորի ասիստենտ՝ Վարդուհի Մինասյան

Կազմակերպիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել