ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՄԵՂՈՒ ՀՅՈՒՐԱՏԱՆԸ
Ժամանակացույց
ՄԵՂՈՒ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Նկարագրություն
Նոյեմբերի 14-ին հրավիրում եմ Մեղու հյուրատուն՝ մեծ հայկական սեղանի շուրջ միասին վայելելու աշունը։
Ողջ օրը ես ու Մեղուի թիմը ձեզ հետ կլինենք։ Միասին կճաշակենք այս օրվա համար պատրաստված հատուկ մենյուն, կպատմեմ ուտեստների մասին, կենացներ կասենք ու լավ երաժշտություն կլսենք։ Ժամանակ կունենանք զրուցելու, ծանոթանալու և պարզապես լավ օր անցկացնելու։
Մենյուն թող մնա անակնկալ։ Միայն ասեմ՝ համեղ է լինելու ու հայկական։ Սեղանին կլինեն նաև գինի, տնական օղի, իսկ քաղցր հյուրասիրությունը՝ անսահմանափակ։
Ընդամենը 30 հյուր՝ մեկ մեծ սեղանի շուրջ։
Մասնակցությունը՝ 45 000 դրամ մեկ անձի համար՝ ներառյալ հատուկ մենյուն, գինին, տնական օղին և քաղցր հյուրասիրությունը։
Իսկ նրանց, ովքեր կցանկանան մնալ գիշերելու, խոստանում եմ կեցության 15% զեղչ։ Ունենք երկու քոթեջ՝ յուրաքանչյուրում հինգ հյուրի համար, և սենյակներ։ Գիշերակացը վճարվում է առանձին։ Հասցրեք նախապես ամրագրել, որ մեր աշնանային հանդիպումը շարունակեք նաև հաջորդ առավոտյան։
Նոյեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, Մեղու հյուրատուն, Աղավնավանք
Մասնակցության և գիշերակացի ամրագրման համար գրեք անձնական նամակով կամ զանգահարեք 095699477 կամ 093648383 Տեղերը սահմանափակ են։
Սիրով սպասում եմ ձեզ։
Հրաչ Քեշիշյան
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Գենադի Խազանովը Երևանում - 4 նոյեմբեր 2026
Գենադի Խազանովը Երևանում - 4 նոյեմբեր 2026
Love Stories - Livingston
Love Stories - Livingston
ՖԼԵՅՏԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ – Համերգ I
ՖԼԵՅՏԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ – Համերգ I
ՖԼԵՅՏԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ – համերգ II
