Տանգոյի երեկո Վան Արդի գինեգործարանում

Ժամանակացույց

21 Օգս Ուրբաթ Ուր 18:00
Աշտարակ
Վան Արդի գինու գործարան
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 9000

Նկարագրություն

«Tango Among the Vines» երեկոն կազմակերպվում է պրոդյուսեր Հայկուհի Պողոսյանի և Bovarov Tango Club-ի համագործակցությամբ։

Երեկոյի հատուկ հյուրերն են միջազգային ճանաչում ունեցող բանդոնեոնահար Ֆաբիան Կարբոնեն (Արգենտինա) և ջութակահար Մերի Խոջայանը (Իսպանիա), որոնք աստղերի ներքո կներկայացնեն տանգոյի կենդանի երաժշտություն։

Երեկոյի ծրագիրը միավորում է գինին, արգենտինական խոհանոցը, տանգոն, կենդանի երաժշտությունն ու միլոնգան՝ ստեղծելով յուրահատուկ ամառային երեկո Van Ardi Winery-ում։ Հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու տանգոյի վարպետության դասի, վայելելու կենդանի կատարումներ և աստղերի ներքո միանալ միլոնգային` պարային երեկոյին։

Տանգոյի նախնական փորձը պարտադիր չէ․ սիրով հրավիրում ենք բոլորին:

Տոմս 1 – 9,000 դրամ
Մուտք դեպի միլոնգա, ողջույնի խմիչք (գինի կամ կոկտեյլ), կենդանի երաժշտություն և պարեր այգիներում։
Տոմս 2 – 25,000 դրամ
Ամբողջական երեկոյի փորձառություն. տանգո վարպետության դաս, ընթրիք՝ համադրված գինով, կենդանի երաժշտություն, բեմադրություններ և տանգո երեկո բաց երկնքի տակ։

Երևան ⇄ Van Ardi «Tango Bus»
Հարմարավետ երկկողմանի տեղափոխում Երևանի կենտրոնից դեպի գինեգործարան և հետ՝ տանգոյի երեկոյից հետո։
2,700 AMD / մեկ անձի համար (1–3 անձի դեպքում)
2,000 AMD / մեկ անձի համար (4 և ավելի անձանց դեպքում)
Ուղևորափոխադրման և մանրամասների համար՝ 095 988 689

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել