Miyazaki Anime Music
Ժամանակացույց
Letters and Numbers Garden
Նկարագրություն
Երաժշտություն, որը վերադարձնում է հեքիաթների աշխարհ
Օգոստոսի 29-ին հրավիրում ենք ձեզ այս ամառվա ամենաջերմ և կախարդական համերգներից մեկին՝ Miyazaki Anime Music, Scherzo Strings Quartet-ի կատարմամբ։
Այդ երեկո Երևանի հենց սրտում, քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Թումանյան 35գ հասցեում գտնվող Letters and Numbers գեղեցիկ այգին կվերածվի Հայաո Միյաձակիի կախարդական աշխարհի։ Բաց երկնքի տակ, կանաչապատ այգում, աստղերի և երեկոյան մեղմ լույսերի ներքո կհնչեն Միյաձակիի ամենասիրված անիմեների մեղեդիները՝ «Իմ հարևան Տոտորոն», «Հոգիների հեռացվածը», «Քայլող ամրոցը», «Արքայադուստր Մոնոնոկեն», «Կիկիի առաքման ծառայությունը» և շատ այլ գլուխգործոցներից։
Սա պարզապես համերգ չէ։ Սա ճանապարհորդություն է դեպի մանկություն, երազանքներ և հրաշքների աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մեղեդի արթնացնում է ամենաջերմ հիշողություններն ու անկեղծ զգացմունքները։
Անցկացրեք այս անմոռանալի ամառային երեկոն ընտանիքի, սիրելի մարդու կամ ընկերների հետ՝ Երևանի կենտրոնի ամենագեղեցիկ այգիներից մեկում։
Տեղերը սահմանափակ են։ Համերգը կանցկացվի բաց երկնքի տակ, ուստի խորհուրդ ենք տալիս նախապես ձեռք բերել տոմսերը և դառնալ այս կախարդական երեկոյի մի մասը։
Scherzo Strings Quartet — երաժշտություն, որը մնում է սրտում նույնիսկ վերջին նոտայից հետո։
Կազմակերպիչ՝ Դավիթ Ոսկանյան Ռաֆայելի ԱՁ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Կարգին Սերիալ
Կարգին Սերիալ
Տոմսեր առկա չեն
Նույն երկնքի տակ
Նույն երկնքի տակ
Տոմսեր առկա չեն
LATIN MEETS JAZZ | ՏԱՆԻՔՈՒՄ
LATIN MEETS JAZZ | ՏԱՆԻՔՈՒՄ
Տոմսեր առկա չեն
ELEMENTS UNITY GATHERING — ՍԵՎԱՆԱ ԼԻՃ
