Հարրի Փոթեր: Mystery Ensemble: Մուլտիմեդիոն համերգ
Ժամանակացույց
Առնո Բաբաջանյան համերգասրահ
Նկարագրություն
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» հռչակավոր համերգասրահում տեղի կունենա յուրահատուկմուլտիմեդիոն համերգ: Բուն գտա՛վ ձեզ: Դեկտեմբերյան ամենաֆեերիկ իրադարձությունը ողջ ընտանիքի համար, որը չի կարելի բաց թողնել: Հրավիրումենք ձեզ Հոգվարթս՝ Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ գրավիչ երաժշտական ճամփորդության: Երեկոյի ընթացքում կհնչի բոլորի կողմից սիրված ՀարիՓոթերի մասին ֆանտաստիկ ֆիլմաշարի երաժշտությունը Mystery Ensemble նվագախմբի կատարմամբ։
Ֆիլմի սաունդթրեքը մեծ վարպետությամբ ստեղծել է աշխարհահռչակ Ջոն Ուիլյամսը։ Կոմպոզիտորը երաժշտությունը գրել է Լոս Անջելեսում և Թանգլվուդումգտնվող իր տներում և 2001 թվականի սեպտեմբերին ձայնագրել Լոնդոնի Abbey Road և Air Lyndhurst ստուդիաներում: Ֆիլմն ունի բազմաթիվ բնորոշլեյտմոտիվներ, որոնց մեծ մասը կրկնվել է «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ֆիլմի երկրորդ մասում։ Հիմնական կոմպոզիցիան՝ «Հեդվիգի թեման», փոփոխված տեսքով առկա է բոլոր ֆիլմերում։ Սաունդթրեքը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին կոմպակտ սկավառակով։
Սաունդթրեքը «ոսկե» կարգավիճակ է ստացել 2001 թվականի դեկտեմբերի 14-ին Կանադայում (50,000 օրինակ), իսկ Ճապոնիայում՝ 2002 թվականիհունվարին (100,000 օրինակ)։ 2002 թվականին Ջոն Ուիլյամսն առաջադրվեց «Օսկարի» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, բայցպարտվեց Հովարդ Շորին, ով գրել էր «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» մեկ այլ ֆանտաստիկ ֆիլմի երաժշտությունը, որը նույնպեսկարելի է ունկնդրել մեր համերգներին։
Ալբոմը հաջողություն ունեցավ, զբաղեցնելով 48-րդ տեղը Billboard 200-ում և երկրորդ հորիզոնականը Top Soundtracks չարթում։ Ալբոմը Մեծ Բրիտանիայիպաշտոնական հիթ-շքերթում զբաղեցրել է 19-րդ տեղը։
Ընկղմվեք լեգենդար ֆանտաստիկ ֆիլմի աշխարհ և զգացեք Հոգվարթսի կախարդանքը:
ճիշտ ժամանակն է համակվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի հետ: Բաց մի՛ թողեք դեկտեմբերի լավագույնընտանեկան համերգներից մեկի տոմսերը ձեռք բերելու հնարավորությունը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ էանցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, ՄեծԲրիտանիայում, Եվրոպայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ ենտալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարայինգործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաևիրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծումՀայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
- Hedwig’s Theme
- Another story
- Fireworks
- Professor Umbridge
- End Titles
- Hogwarts March
- Harry’s wondrous Word
- Dumbledore’s Army
- Farewell Aragog
- Gilderoy Lockhart
- Hogwarts Forever
- Hogwarts Hymn
- Lily’s Theme
- Harry and Hermione
- Christmas
- Potter Waltz
- Snape of Malfoy Manor
- Harry in Winter
- Double Trouble
- Flight of the Order of Phoenix
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
EXPERIMENTAL MUSIC NIGHT
EXPERIMENTAL MUSIC NIGHT
Հունական երեկո VineYard-ում
Հունական երեկո VineYard-ում
Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble
Ջոն Ուիլյամսի աշխարհը․ Mystery Ensemble
THE LEADER 2026 | Միջազգային մրցանակաբաշխություն
