Կամերային երաժշտության երեկո

Ժամանակացույց

26 Օգս Չորեքշաբթի Չրք 19:30
Երևան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 3000

Նկարագրություն

Օգոստոսի 26-ին ժամը 19:30-ին սիրով սպասումենք բոլորին Մաեստրոյի տանը:

Երեկոյի ընթացքում կհնչեն կամերային երաժշտության գոհարներ՝ նվիրված Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին:

Անչափ հետաքրքիր համերգային ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ՝

Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/,

Կարեն Շահգալդյանը /ջութակ/:

Ծրագրում՝

Ա. Խաչատրյան

Երգ-պոեմ

Պար

Նոկտյուրն

 Է. Շոսոն 

Պոեմ

 Է. Բլոխ 

«Նիգուն»

 Է. Բաղդասարյան

Նոկտյուրն

Ռապսոդիա

 Ա. Դվորժակ 

Գնչուական երգ

 Ֆ. Կրայսլեր

Վիեննական կապրիս

Երեկոյի առանձնահատուկ և խորհրդանշական պահերից մեկը կլինի այն, որ համերգի ընթացքում կհնչի Անահիտ Ցիցիկյանի անձնական ջութակը՝ կենդանացնելով մեծն արվեստագետի երաժշտական ժառանգությունը։

Տոմսի արժեքը՝ 3000 դրամ

Կազմակերպիչ ՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարան

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել