Նկարագրություն
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | ՆՎԻՐՈՒՄ ՖՐԱՆՑ ԼԻՍՏԻՆ
Ֆիլհարմոնիայի դաշնամուրային
շարքի առաջին համերգաշրջանի եզրափակիչ համերգը նվիրված է դաշնամուրային արվեստի մեծագույն
նորարարներից մեկին՝ հունգարացի հանճարեղ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրանց Լիստին։
Համերգի ծրագրում ընդգրկված
են Լիստի երեք գլուխգործոցներ՝ Սի մինոր սոնատը, Իսպանական ռապսոդիան և Պետրարկայի
104-րդ սոնետը․ դաշնամուրային նվագացանկի
նշանակալի էջեր, որոնք մարմնավորում են կոմպոզիտորի բացառիկ ստեղծագործական երևակայությունը,
տեխնիկական անգերազանցելի վարպետությունն ու բանաստեղծական արտահայտչականությունը։
Ողջ երեկոյի ընթացքում բեմում
կլինի երիտասարդ վիրտուոզ դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ռուբեն
Կոզինը։
Համերգի ընդմիջմանը հյուրերին
կմատուցվի գինի՝ Armenia Wine ընկերության կողմից։
Տոմսերի արժեքը՝ 3000 –
5,000 դրամ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
60-80's Hits
60-80's Hits
THE SIDEWALK FIVE. Hard Bop Quintet
THE SIDEWALK FIVE. Hard Bop Quintet
Sevan Shahmirian - The Last Breath մենահամերգ
Sevan Shahmirian - The Last Breath մենահամերգ
Yerevan - Paris - New York
