ԱՐԵՎՄՏԱՄՈԼՆԵՐԸ
Ժամանակացույց
Կինոյի տուն (Հ.Մալյանի անվան թատրոն)
Կինոյի տուն (Հ.Մալյանի անվան թատրոն)
Նկարագրություն
2025, Կանադա/Իրան, 87 րոպե
Ինքնակենսագրական վավերագրական ֆիլմ, թե ինչպես են հետհեղափոխական՝ 1979–ից հետո ձևավորված Իրանի ճնշող մթնոլորտում արգելված ռոք երգերը ձևավորել կինոռեժիսոր Գիլդա Փուրջաբարի և նրա եղբոր՝ Սիամաքի պատանեկան աշխարհընկալումը։ Վերադառնալով Թեհրան՝ ռեժիսորը վերապրում է 1990-ականներին Էքբաթան բնակելի համալիրում մաքսանենգ ձայնագրությունների որոնումների ընթացքում հաղթահարած դժվարություններն ու ձևավորված ընկերությունը։ Ժամանակին արդիականացման խորհրդանիշ Էքբաթանը հետագայում վերածվել էր ապստամբ երիտասարդական ենթամշակույթի ձևավորման կենտրոնի։ Անձնական պատումը, արխիվային կադրերը և դուդլային անիմացիան համադրելով՝ ֆիլմը ներկայացնում է հեղափոխությունից հետո տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխությունները, երբ Իսլամական Հանրապետությունը պատերազմ հայտարարեց «արևմտամոլությանը»՝ արևմտյան մշակույթի «թունավորող» ազդեցությանը։ Այդ պայքարի շրջանակում իշխանություններն արգելեցին արևմտյան երաժշտությունը, և ռոքը շարունակում էր գոյատևել միայն մաքսանենգ ճանապարհով տարածվող ձայնագրությունների ու շահի ժամանակաշրջանից պահպանված ձայնապնակների ու ժապավենների շնորհիվ։ 1990-ականների սկզբին Էքբաթանի բնակարանների պատուհանագոգերին սկսեցին հայտնվել սև շուկայից ձեռք բերված արբանյակային ալեհավաքներ, որոնք ռոքնռոլը կրկին բերեցին մարդկանց տներ։ Գրանջ երաժշտաոճի ազդեցության տակ Սիամաքը դարձավ պաստառների նկարիչ՝ ալընտրանքային ռոքի գրաֆիկան համադրելով իրանական մանրանկարչության նրբազարդ մոտիվների հետ։ Իսկ Գիլդան դարձավ լիարժեք «արևմտամոլ»՝ տեղափոխվելով Կանադա՝ իր արևմտամետ երազանքների հետևից։ Անձնական պատմությունից զատ՝ ֆիլմն անդրադառնում է նաև Իրանի նորագույն պատմության առանցքային քաղաքական իրադարձություններին՝ ցույց տալով, թե ինչպես էր յուրաքանչյուր փոփոխություն իշխանության մեջ արձագանքում երիտասարդական մշակույթին և գեղարվեստական արտահայտչաձևերին։
Կազմակերպիչ ՝ «Ոսկե Ծիրան» Հ.Կ.
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
'Փոքր Մհեր'
'Փոքր Մհեր'
'Օպա Պապա'
'Օպա Պապա'
'Զոնտիկ'
'Զոնտիկ'
'Սուպերգրլ'
