Նկարագրություն
2026, Կանադա/Իրան/Թուրքիա/Վենեսուելա, 77 րոպե
Ֆիլմի մեկնարկային կետը 1980–ին թողարկված քիչ հայտնի վինիլային ձայնապնակ է: «Ռիթմեր և երգեր OPEC-ի համար» վերնագրով այդ ձայնապնակը Վենեսուելայի կենտրոնական համալսարանի համերգային երգչախմբի հատուկ ձայնագրությունն է՝ նվիրված Նավթ արտահանող երկրների կազմակերպության 20-ամյակին: Երգերի և հազվագյուտ արխիվային նյութերի վրա հիմնված ֆիլմը նավթը վերաձևակերպում է ոչ թե որպես ապրանք, այլ որպես քաղաքական լծակ Պաղեստինի ազատագրական պայքարի և 1960-70-ականներին համաարաբական համերաշխության կառուցման համար։
Կազմակերպիչ ՝ «Ոսկե Ծիրան» Հ.Կ.
