Նկարագրություն
2025, Իրան, 103 րոպե
Ֆիլմը պատմում է արտագաղթելու պատրաստվող երիտասարդ թեհրանցու մասին։ Նա անցնում է կցկտուր հուշերի, անավարտ զրույցների և հուզական լարվածությամբ դրոշմված դանդաղասահ օրերի միջով։ Նրա հեծանիվը դառնում է իր միակ մշտական ուղեկիցը՝ տանելով հիշողությամբ, լռությամբ և բացակայությամբ լեցուն քաղաքի միջով։ Ֆիլմը դեգերում է անցյալի ու ներկայի միջև՝ քննելով սերը, կորուստը և հեռանալու լռին ծանրությունը։
Կազմակերպիչ ՝ «Ոսկե Ծիրան» Հ.Կ.
