ՉՈՐԱՑԱԾ ՏԵՐԵՎ

Ժամանակացույց

17 Հլս Ուրբաթ Ուր 19:30
Երևան
Կինոյի տուն (Հ.Մալյանի անվան թատրոն)
Գնել Տոմս Փակել Սկսած AMD 2500

Նկարագրություն

2025, Գերմանիա/Վրաստան, 186 րոպե

Նինոյի և Իրակլիի դուստրը՝ Լիզան, անհետանում է՝ նամակ թողնելով, որ իրեն չգտնեն։ Չնայած ճնշվածությանը՝ ծնողները կուզենային հարգել նրա ցանկությունները, բայց Իրակլին չի կարող համակերպվել։ Լիզան սպորտային լուսանկարիչ է, հեռավոր վրացական գյուղերի ֆուտբոլային դաշտերն է նկարում։ Նրա խմբագրից նկարելու վայրերի ցանկը ստանալով՝ Իրակլին միավորվում է Լևանիի՝ Լիզայի մտերիմ ընկերոջ հետ Լիզային գտնելու համար։ Վրաստանի անծայրածիր և տարաբնույթ բնաշխարհում ճանապարհորդելիս նրանք այցելում են խաղաղ գյուղեր, հանդիպում բարի անծանոթների և զրուցում ֆուտբոլ խաղացող երեխաների հետ։ Հավաքում են Լիզայի ուղևորությունների բեկորները, բայց որքան հեռու են գնում, այնքան անորսալի է դառնում աղջիկը։ Հենց որ որոնումները սկսում են անհույս թվալ, մի խորհրդավոր դեպք վերջնական հուշում է տալիս՝ դրդելով վերջին քայլն անել դեպի անհայտը և վերստին հույսի շող բորբոքելով։

Կազմակերպիչ ՝ «Ոսկե Ծիրան» Հ.Կ.

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել