Նկարագրություն
2026, Հայաստան, 81 րոպե
Հայկական վավերագրական կինոյի առանցքային դեմքերից մեկին՝ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին նվիրված այս ֆիլմը մտերմիկ և խորապես անձնական դիմանկար է։ Արսեն Աղաջանյանը հետևում է իր հերոսի ներքին աշխարհին՝ բացահայտելով կյանքի հանդեպ նրա փիլիսոփայությունը, ստեղծագործական ընթացքը և այն անտեսանելի ռիթմը, որով նա «պարում» է կյանքի միջով։ Ֆիլմը խորհրդածություն է հիշողության, արվեստի, ժամանակի և մարդու ներաշխարհի մասին։
Կազմակերպիչ ՝ «Ոսկե Ծիրան» Հ.Կ.
