Նկարագրություն

2026, Բելգիա/Գերմանիա/Շվեդիա/Նիդեռլանդներ, 94 րոպե

Արևելյան Ուկրաինայում առաջնագծի տեղաշարժը կտրուկ փոխում է մանկության տարիների հարևանների ճակատագրերը։ Խոստումնալից բռնցքամարտիկ Նատաշան դառնում է ռազմական շտապօգնության բուժաշխատող, ծնողազուրկ Անժելան ապրուստ է վաստակում ռազմաճակատի երկու կողմերին ապրանքներ տեղափոխելով, իսկ եղբայրներ Մարկն ու Ռուսլանը հայտնվում են հակառակ ճակատներում։ Նրանց կրտսեր եղբայրը՝ Դանիիլը, որդեգրված ընտանիքի հետ ապրելով Միացյալ Նահանգներում, պատերազմին հետևում է հազարավոր կիլոմետրեր հեռվից։ Տարիների ընթացքում նկարահանված ֆիլմը պատմում է պատերազմի, ընտանիքի և մարդկային դիմակայունության մասին։

Կազմակերպիչ ՝ «Ոսկե Ծիրան» Հ.Կ.

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել