Նկարագրություն
2026, Մեծ Բրիտանիա, 60 րոպե
Ճամփորդություն վավերագրական կինոյի պատմությամբ՝ շարժապատկերի առաջին ռահվիրաներից մինչև ժամանակակից ոչ խաղարկային կինոն։ Ֆիլմերից ընտրված հատվածների, վերլուծությունների և անձնական մտորումների միջոցով Մարկ Քազընսը բացահայտում է, թե ինչպես է վավերագրական կինոն ձևավորել մեր պատկերացումները իրականության, քաղաքականության, պատերազմի, ընտանիքի, ստեղծագործության և մարդկային փորձառության մասին։ Առանձնակի ուշադրություն դարձնելով հաճախ անտեսված ձայներին և համաշխարհային բազմազան հեռանկարներին՝ ֆիլմը ներկայացնում է վավերագրական կինոն որպես աշխարհը տեսնելու մեր ձևը փոխող արվեստ։
Կազմակերպիչ ՝ «Ոսկե Ծիրան» Հ.Կ.
