Նկարագրություն
ԱՄԱՌԱՅԻՆ ՋԱԶ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կրկին մեկնարկում է երկար սպասված՝ «Ամառային ջազ»
համերգային նախագիծը:
Ամռան ամիսներին ջազային ռիթմերով հագեցած, բարձր տրամադրություն ապահովող երեկոներ են սպասվում տուն-թանգարանի գեղեցիկ
այգում:
Նախագծի առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը` 19:30-ին:
Յուրօրինակ համերգային ծրագրով ելույթ կունենան սիրված, տաղանդավոր երգչուհիներ
Սիլվիան և Պատրիսիան և ԱՐՍԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ եռյակը՝
Արսեն Ներսիսյան /դաշնամուր/,
Սիմոն Դոլմազյան /կոնտրաբաս/,
Միհրան Ներսիսյան /հարվածային գործիքներ/:
Երեկոյի ընթացքում նախատեսվում է գինու համտեսում, ինչպես նաև տուն-թանգարանի հուշային
մասի այցելություն:
Նախագծի աջակիցն է Armenia Wine ընկերությունը:
Տոմսի արժեքը՝ 5000 դրամ։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Yerevan Jan
Yerevan Jan
Մենահամերգ տանիքում. Մաշա Մնջոյան
Մենահամերգ տանիքում. Մաշա Մնջոյան
Jazz Evening
Jazz Evening
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Միքայել Բալյան (Ավստրիա)
