Գարեջրի Օրեր
Ժամանակացույց
Զաքյան փողոց
Նկարագրություն
Գարեջրի Օրեր փառատոնը գալիս է ամռան ամենաթեժ ամիսը՝ ՀՈՒԼԻՍԸ, լցնելու այն փրփրուն գարեջրի համերով, բազմազան խաղերով, մրցույթներով ու նվերներով, կենդանի երաժշտությամբ, ջերմ հանդիպումներով և անմոռանալի տոնական տրամադրությամբ։ Պատրաստվեք վայելելու ամառային ամենասպասված օրերից մեկը՝ լի զվարճանքով, երաժշտությամբ և լավ ընկերակցությամբ։
Փառատոնի ընթացքում՝
• Համտեսե՛ք 50-ից ավելի գարեջրի տեսակ՝ դասականից մինչև քրաֆթ
• Վայելե՛ք համեղ խորտիկներ և բացառիկ համադրություններ
• Խաղացե՛ք 10+ ինտերակտիվ խաղեր և ստացե՛ք նվերներ
• Մասնակցե՛ք գարեջրի ավանդական Սթայնհոլդինգ մրցույթին և փորձե՛ք հաղթել
• Միացե՛ք գլխավոր խաղարկությանը և շահե՛ք արժեքավոր մրցանակներ
• Զգացե՛ք փառատոնի ռիթմը կենդանի երաժշտությամբ՝ սիրված բենդերի, DJ-ների և կատարողների ուղեկցությամբ
Օրերը՝ Հուլիս 17, 18, 19
Վայրը՝ Երևան, Զաքյան փողոց
Ժամը՝ 16:00-ից մինչև 22:30
Մուտքը՝ ԱԶԱՏ է
Սակայն գարեջուր համտեսելու և խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել «Գարեջրի Համտեսման Փաթեթը», որը ներառում է՝
• գարեջրի մեծ գավաթ՝ բրենդավորված կաշվե պատյանով,
• գարեջրի համտեսման 16 տոմսակներ,
• Մինչև 200 նվերներ շահելու խաղարկության կտրոն
• Հրահանգչի գրքույկ.
o Craft Beer Quest-ի, 10+ ինտերակտիվ խաղերի մասնակցության և մինչև 3000 նվերներ շահելու հնարավորություն։ Յուրաքանչյուր խաղից հետո հրահանգչի գրքույկում կարվեն նշումներ, և ըստ հաղթած խաղերի քանակի` տեղում կտրվեն հատուկ մրցանակներ:
o Քարտեզ՝ մասնակիցների տեղադիրքերով։
o Գարեջրի մասին հետաքրքիր փաստեր և ավելին։
Գնիր հենց հիմա և վայելիր գարեջրով լի տոնը՝ առանց հերթերի։
Կազմակերպիչ ՝ ՆՈՒՄԵ ՍՊԸ
