Մշակութային երեկո Արդեանում

Ժամանակացույց

30 Ապր ՀինգշաբթիՀնգ20:00
Երևան
ԱՐԴԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ
Գնել ՏոմսՓակելՍկսած AMD 5000

Նկարագրություն

Մշակութային երեկո Արդեանում

Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության

Ապրիլի 30-ին, ժամը 20։00-ին Արդեանը (հասցե՝ Աբովյան 1/1) կհյուրընկալի «Սոնետ» դաշնամուրային դուետի բացառիկ համերգը` Հայաստանում առաջին անգամ չորս ձեռքով կատարելու Պ.Ի. Չայկովսկու «Տարվա եղանակներ» դաշնամուրային շարքը:

Հայտնի դաշնակահարուհի, պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն և Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը 2003 թվականից դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Սոնա Բարսեղյանի հետ հիմնեց «Սոնետ» դաշնամուրային դուետը, որը մինչ օրս հանդես է գալիս ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բեմերում՝ ակտիվ գործունեություն ծավալելով և հատկապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն իր կատարումներով տարածելով։

Կազմակերպիչ՝  «Արդեան» ՍՊԸ  098 184747

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել