Վոկալ երաժշտության երեկո

Ժամանակացույց

05 Մայ ԵրեքշաբթիԵրք19:00
Երևան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Գնել ՏոմսՓակելՍկսած AMD 3000

Նկարագրություն

Մայիսի 5-ին` ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում յուրօրինակ համերգային ծրագրով հանդես կգա Էստոնիայից ժամանած «K.O.O.R.» խառը երգչախումբը:

Ծրագրում՝

Վ. Տոռմիս «Վադյա հարսանեկան երգեր» շարքից - «Բացե՛ք Վիրոյի դարպասները» 

Է. Տամբերգ/Յ. Լիիվ - «Հայրենիքին» 

Մ. Ամորի/Գ. Սուիտս - «Թիավարիր, երգիչ»

Կ. Տուուլ/ժողովրդական երգ - «Օրորոցային» 

Ու. Սիսասկ/Յ. Տամմսալու - «Gloria Patri» շարքից, II մաս 23

Ու. Սիսասկ/Յ. Տամմսալու - «Gloria Patri» շարքից, II մաս 20

Կ. Կրեեկ - «Դավթի սաղմոս 104» 

Պ. Ուուսբերգ/Յ. Լիիվ - «Նա գեղեցիկ չէ»

Վ. Տոռմիս - «Ինգրիա երեկոներ» շարքից «Ճոճքի երգ II (Չաստուշկա)»

Պ. Ուուսբերգ/Յ. Լիիվ - «Երաժշտություն» 


K.O.O.R.-ը հապավում է, որը նշանակում է Koos On Olla Rõõm - միասին լինելը

ուրախություն է: Ինչպես նաև KOOR էստոներենից թարգմանաբար նշանակում է երգչախումբ:

Հիմնումից ի վեր՝ երգչախումբը բազմիցս ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրների համերգասրահներում, մասնակցել մի շարք միջազգային մրցույթների և դարձել դափնեկիր:

Երգացանկը հարուստ է էստոնական երգչախմբային երաժշտությամբ, ինչպես նաև դասական և ժամանակակից ստեղծագործություններով:


Հանդիսատեսին սպասվում է անակնկալ. էստոնացի երաժիշտները կկատարեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Կազմակերպիչ՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան - (010) 58-94-18

Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել