Description
«Սարից այն կողմ» պիեսը պատմում է Արցախի ժողովրդի խորը կապի մասին իր հայրենի հողի հետ, մասնավորապես 2020 թ. Արցախյան պատերազմից հետո: Ներկայացումը հագեցած է տարբեր սերունդների կերպարներով: Պիեսի կենտրոնում երկու դեռահասների անմեղ սիրո պատմությունն է, որոնք բախվում են իրենց հարազատ լեռները հավիտյան թողնելու և իրարից բաժանվելու ցավոտ իրողությանը:
85-ամյա պապին է, ով ուզում է վերադառնալ լեռներում գտնվող իր տունը, որ մնացել է ադրբեջանի տիրապետության տակ: Արցախյան առաջին
պատերազմից հաշմանդամ դարձած տղամարդը, ով չի կարողանում պատկերացնել իր կյանքը Արցախից դուրս, Հադրութիցի տղամարդը, ով փորձում է հարմարվել և գոյատևել Ստեփանակերտում, իր տունը Հադրութում կորցնելուց հետո, երիտասարդ աղջիկը, ով հույսով սպասում է պատերազմում անհետ կորած նշանածին և այլ կերպարներով, որոնց համար Արցախի հողը պարզապես տարածք չէ, այլ իրենց հոգու անքակտելի մի մասը, իրենց էությունն ու ինքնությունը։
Կազմակերպիչ՝ Մունք մշակույթի զարգացման կենտրոն ՀԿ
Photo and video
Share
Similar events
Կեսգիշերային խոստովանություն
Կեսգիշերային խոստովանություն
Գահի ոգին
Գահի ոգին
"Angels Do Not Weep"
"Angels Do Not Weep"
"THE FOOTWEAR"
