Արսեն և Արթուր Սաֆարյանները՝ Մանթաշյանց Բիզնես Լաունջում

Schedule

19 Jun Friday Fri 19:00
Երևան
Մանթաշյանց Բիզնես Լաունջ
Buy Ticket Close From AMD 18000

Description

Բոլորիս կողմից սիրված, ջերմ ու հարազատ մեղեդիներ, որոնք տարիներ շարունակ ուղեկցել են մեզ... Հունիսի 19-ին սպասվում է տարվա ամենասպասված երաժշտական երեկոներից մեկը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

 Կենդանի հնչողություն, անկեղծ էմոցիաներ ու բարձր տրամադրություն՝ Մանթաշյանցի հյուրընկալ հարկի տակ։

 Հունիսի 19

 Ժամը՝ 19:00

 Մանթաշյանց Բիզնես Լաունջ

 Տոմսերի արժեքը՝

* Առաջնային սեղաններ — 25․000 դրամ / անձ

* Երկրորդային սեղաններ — 18․000 դրամ / անձ

Սեղանների դասավորությունը՝

* 4 տեղանոց — 4 առաջնային սեղան

* 2 տեղանոց — 1 առաջնային սեղան

* 2 տեղանոց — 4 սեղան

* 4 տեղանոց — 1 սեղան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ամրագրման համար պարտադիր է ապահովել մինիմում անձանց քանակը հետևյալ սկզբունքներով՝

* 2 անձի համար նախատեսված սեղան — գնել առնվազն 2 տոմս

* 4 անձի համար նախատեսված սեղան — գնել առնվազն 3 տոմս

5 տարեկանից բարձր երեխաների համար անհրաժեշտ է ձեռք բերել լիարժեք տոմս։

Մանթաշյանց Բիզնես Լաունջը փակ ակումբային միջավայր է, որտեղ միջոցառումներին հիմնականում մասնակցում են ակումբի անդամներն ու գործարար համայնքի ներկայացուցիչները։ Այս երաժշտական երեկոն բացառիկ հնարավորություն է նաև ոչ ակումբականների համար՝ ներկա գտնվելու հատուկ մթնոլորտում, ծանոթանալու և շփվելու տարբեր ոլորտների գործարարների հետ՝ վայելելով բարձրակարգ երաժշտական երեկո։ 

Շտապե՛ք, տեղերը սահմանափակ են 


Photo and video

Share