«Բարի գիշեր մամա»

Schedule

30 Sep Wednesday Wed 18:30
Artashat
ARTASHAT STATE DRAMA THEATRE NAMED AFTER AMO KHARAZYAN State Non-Commercial Organization (SNCO)
Buy Ticket Close From AMD 3000

Description

«Բարի գիշեր մամա» 
Մարշա Նորման
Դրամա մեկ գործողությամբ
 
Բեմադրությունը՝ 
Լիլիթ Բաղդասարյանի

Դերակատարներ՝ 
Եվա Զաքարյան
Լաուրա Ստեփանյան

«Բարի գիշեր մամա»-ն պատմություն է լռության, սիրո և չբարձրաձայնված ցավերի մասին.
. Այնպիսի լռության, որը տարիներով կուտակվել և քողարկվել է «Սիրո» անվան տակ
. Այնպիսի սիրո, որը ժամանակի ընթացքում դարձել է սովորական` փաթեթավորվելով բնավորությունների անապահով արտահայտչաձևերում:
. Այնպիսի ցավերի, որոնք վերածվել են բթացած առօրյայի:
Ներկայացումը բացահայտում  է ընտանեկան հարաբերությունների մութ ու գաղտնի անկյունները. մոր խնամքը և վերահսկումը, դստեր ներքին մեկուսացումն ու չապրված կյանքը:
Այն հանդիսատեսին կանգնեցնում է անհարմար, բայց անհրաժեշտ հարցերի առաջ. ի՞նչ է նշանակում ապրել ուրիշի համար, ե՞րբ է սերը դառնում ցավ և արդյո՞ք հնարավոր է լսել միմյանց, երբ պահն արդեն անխուսափելի է:


Տևողությունը՝ 1 ժամ 10 րոպե
18+
 

Կազմակերպիչ՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն

Photo and video

Share