ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ 3 ՕՐ
Schedule
AREVA TOUR
Description
Մասնակցություն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող ամենամյա պատարագին
ԿԱՐՍ, ԱՆԻ, ՎԱՆ, ԱՂԹԱՄԱՐ, ԲԱՅԱԶԵՏ, ԲԵՐԿՐԻԻ ՋՐՎԵԺ, ՄՈՒՇ
Արևմտյան Հայաստան (3 օր / 2 գիշեր)
Oր առաջին․
Մեկնում Երևանից հայ-վրացական սահման, ապա Ջավախք: Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Կարծախ-Ակթաշ անցակետով, մուտք կգործենք Արդահանի մարզ: Կշարունակենք մեր ճանապարհորդությունը դեպի Անի մայրաքաղաք՝ ճանապարհին կանգ առնելով Ծովակն Հյուսիսո լճի ափին: Անիում կտեսնենք Մայր Տաճարը, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիներ և շինություններ, այնուհետև կանցնենք Իգդիր քաղաքով (պատմական Ցոլակերտ), Արարատի լանջով, Բայազետ քաղաքով (պատմական Դարոյնք, Դարոյնքի բերդ), Թոնդուրեկի լեռնանցքով և կհասնենք Վասպուրական նահանգի Առբերանի գավառ՝ Բերկրիի ջրվեժ : Գիշերակացը՝ Վանում։
Oր երկրորդ․
Վանում կայցելենք Մհերի դուռ, Վանա կատուների տուն, Վանա բերդ, այնուհետև Վանա լճով կնավարկենք Աղթամար կղզի, որտեղ գտնվում է Սբ. Խաչ եկեղեցին, կճաշակենք Վանա տառեխը: Գիշերակացը՝ Վանում:
Oր երրորդ․
Վանից կուղևորվենք Բայազետ, ապա՝ Կարս, ուր կայցելենք Կարուց բերդ, Սբ. Առաքելոց եկեղեցի, Վարդանի կամուրջ: Վերադարձ Երևան:
*Աստղանիշով նշված են հավելյալ տուրերը, որոնք խմբի ցանկության դեպքում կարելի է ավելացնել ծրագրին։
*Մուշ․ Հայկական թաղեր, Սբ․ Մարինե եկեղեցի, Սուլուխի կամուրջ, Արածանի գետ (Արևելյան Եփրատ), Մշո դաշտ․․․ հետդարձին Բասեն, Մայր Արաքս, Հովվի կամուրջ, Սարիղամիշի անտառներ․․․․
Արժեքի մեջ ներառված է․
Հյուրանոց 3*, 4*,
Բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter/ Volkswagen Crafter միկրոավտոբուս 18 տեղ),
2 անգամ սնունդ,
Էքսկուրսավար,
Վանում նավարկության արժեքը,
Թանգարանային մուտքի վճարներ։
Արժեքը մեջ ներառված չէ.
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզայի արժեքը:
Կազմակերպիչ` ԱՐԵՎԱ ՏՈւՐ
Photo and video
Share
Similar events
OPEN BBQ & DJ SET
OPEN BBQ & DJ SET
KARAOKE BATTLE
KARAOKE BATTLE
Լյանչժուի դարաշրջան։ Գերիմերսիվ VR ցուցահանդես
Լյանչժուի դարաշրջան։ Գերիմերսիվ VR ցուցահանդես
Western Armenia 5 Days
