Schedule
Եղվարդի թռիչքուղի
Description
Նմանը չունեցող այս փառատունը՝ Air Fest V-ը, անցկացվելու է սեպտեմբերի 28-ին, Եղվարդ քաղաքի մոտ գտնվող թռիչքուղղում:
Փառատոնի ներկաները կմասնակցեն ժամանցային ծրագրերի ու մրցույթների, բացառիկ հնարավորություն կունենան իրականացնել ուղղաթիռով,օդապարիկով , ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ։
Միջոցառման երաժշտական մասը ևս կլինի շատ բազմազան ու հետաքրքիր. համերգային ծրագրում ելույթ կունենան Ափօ Սահակյանը և «Կաթիլ» բենդը:
Air Fest-ը հրաշալի առիթ է ծանոթանալու հայկական ավիացիայի առաջատար մասնագետներին: Փառատոնի ընթացքում մասնակիցները ոչ միայն հաճելի ժամանակ կանցկացնեն, այլև կունենան հնարավորություն բացահայտելու ավիացիայի աշխարհը՝ մասնակցելով կրթական մասին։ Air Fest-ի նպատակն է հանրությանը ներկայացնել ավիացիայի անսահման հնարավորությունները, ցույց տալ, թե այս ոլորտը որքան բազմաշերտ ու գեղեցիկ է։
Փառատոնը անցկացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
Փառատոնի ընթացքում թռիչքների տոմսերի գնացուցակ.
Պարապլանով թռիչք՝ արժեք` 38 000 դրամ՝ 1 անձի համար, տևողություն` 10 րոպե,
Փոքր ինքնաթիռով թռիչք, արժեք` 38 000 դրամ՝ 1 անձի համար, տևողություն` 10 րոպե,
Ուղղաթիռով թռիչք դեպի Սաղմոսավանքի և Արա Լեռան խառնարանի վրայով՝ արժեք` 55 000 դրամ՝ 1 անձի համար, տևողություն`15 րոպե
Ուղղաթիռով թռիչք՝ Դալմա Մոլ-ից դեպի Air Fest արժեք` 45 000 դրամ՝1 անձի համար, թռիչքի ժամերը՝ 11:30, 11:45, 12:00, 12:15, 12:30, 12:45, 13:00
Ուղղաթիռով վերադարձ Air Fest-ից Երեւան
արժեք` 45 000 դրամ՝1 անձի համար
Թռիչքի ժամերը՝ 17:30, 17:45, 18:00, 18:15, 18:30
Օդապարիկով ազատ թռիչք, արժեք` 90 000 դրամ, տևողություն` մինչև 1 ժամ