Description
Գիտության
հետ մեր ճանապարհորդությունը, ամենայն հավանականությամբ, սկսվել է հենց տիեզերքի հանդեպ
մեր հետաքրքրասիրությունից։ Ինչո՞ւ է լուսինը կլոր, ինչու՞ է հայտնվում ու անհետանում։
Ինչո՞ւ է արևը մեզ տաքացնում, իսկ լուսինը՝ ոչ։
Արդի ակադեմիայի մեկանգամյա,
ինտերակտիվ դասընթացը հրավիրում է 10-14 տարեկան պատանիներին միասին բացահայտելու տիեզերքի
կախարդական կառուցվածքը և այն ուժերը, որոնք մեզ բերել են 21-րդ դար։
Միասին կհասկանանք՝
! Ինչպե՞ս են աշխատում արբանյակները
! Ի՞նչ փորձարկումներ են
արվում միջազգային տիեզերակայանում
! Ինչպե՞ս է դասավորված Արեգակնային
համակարգը
! Ինչպե՞ս է գիտությունը
փոխում մեր կյանքը՝ ֆիզիկայից մինչև պրոդուկտների նախագծում
! Ինչպե՞ս է տեսական գիտելիքը
դառնում իրականություն
Դասընթացը ոչ թե պարզապես
դասախոսություն է, այլ իրական ճամփորդություն դեպի տիեզերք՝ տեսողական նյութերով, մոդելավորումներով
և քննարկումներով։ Սա հիանալի հնարավորություն է ձեր երեխայի մեջ սերմանելու հետաքրքրություն
դեպի ֆիզիկա, քիմիա, գիտություն, ինժեներիա և տեխնոլոգիաներ և գուցե անգամ իր ապագա
մասնագիտություն։
Սպասում ենք ձեզ Արդի ակադեմիայում՝ բացահայտելու տիեզերքը՝ իր կախարդանքով
Կազմակերպիչ՝ «Արդի Կրթության Ակադեմիա»
հիմնադրամ
Photo and video
Share
Similar events
ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ
ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ
«Գեղեցկուհին և հրեշը»
«Գեղեցկուհին և հրեշը»
Дюймовочка
Дюймовочка
Волк и семеро козлят
