Բախ 340
Schedule
25
Sep Thursday
Thu
18:30
Gyumri
Gyumri Technology Center (GTC) by EIF
Gyumri Technology Center (GTC) by EIF
From AMD 3000
Description
ՀԱՄԵՐԳ
Նվիրված Յոհան Սեբաստյան Բախի
340-ամյակին
Դաշնամուրային կոնցերտների շարքի առաջին համերգ
ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Պետական մրցանակի դափնեկիր
Եղիսաբեթ թագուհու անվան, Շումանի, Բախի և Սիդնեյի միջազգային մրցույթների մրցանակակիր
Սվետլանա Նավասարդյանը հայ և միջազգային դաշնամուրային արվեստի հզոր ձայնն է, որի ելույթները
տասնամյակներ շարունակ հնչում են աշխարհի նշանավոր բեմերում․
Կարնեգի Հոլ (Նյու Յորք), Վիգմոր Հոլ (Լոնդոն), Բեռլինի Ֆիլհարմոնիա, Մյունխենի Հերքուլեսզալ,
Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի Մեծ դահլիճներ։
Նա հանդես է եկել բազմաթիվ մեծանուն դիրիժորների հետ՝
Կիրյան Դուդարով, Յուրի Տեմիրկանով, Վալերի Գերգիև, Լեոնիդ Կոգան, Օլեգ Կոգան, Ռոբերտ
Աբդուլին և ուրիշներ։
Համերգներով շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Մերձավոր
Արևելքում։
Սվետլանա Նավասարդյանի Բախի մեկնաբանությունները առանձնանում են ազնվությամբ, երաժշտական
գծի հստակությամբ և ներքին խորությամբ․ նրա մոտեցումը զերծ է ավելորդ զարդարումներից,
կենտրոնացած է կերպարի մաքրության ու ժամանակի ոգու վրա։ Նրա կատարումները համադրում
են բարձր տեխնիկական վարպետությունը և լիրիկական ներաշխարհի ազնվությունը՝ դարձնելով
Բախի երաժշտությունը կենդանի ու անմիջական։
Այս համերգը բացառիկ հնարավորություն է վայելելու նրա վիրտուոզ հնչյունները և զգալու
Բախի երաժշտության հավերժական շունչը։
ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ (լարային կազմ)
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր – Արմեն Կարճյան
ԾՐԱԳԻՐ
Յոհան Սեբաստյան Բախ
Harpsichord Concerto No. 1 in D minor, BWV 1052
Harpsichord Concerto No. 4 in A major, BWV 1055
Harpsichord Concerto No. 5 in F minor, BWV 1056
Photo and video
Share
Similar events
24.09.25

Concerts
Moonlight Soiree
Erevan, Երևան երկաթուղային կայարան
24 Sep Wed 20:00
AMD 50000
Buy ticket
25.09.25

Concerts
Yerevan - Paris - New York
Yerevan, Livingston Restaurant
25 Sep Thu 20:00
AMD 10000
Buy ticket
25.09.25

Concerts
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ
Yerevan, Arno Babajanyan Concert Hall
25 Sep Thu 19:00
AMD 3000 -
AMD 8000
Buy ticket
26.09.25

Concerts
Շառլ Ազնավուրի լեգենդար երգերը Լիվինգսթոնում
Yerevan, Livingston Restaurant
26 Sep Fri 20:00
AMD 10000
Buy ticket