Description
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2024Թ․ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ
Մարտի 26-ին և 27-ին՝ ժամը 19:30-ին, հրավիրում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահ՝ վայելելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա-համերգը:
Տաղանդավոր պատանի երաժիշտները կլուսավորեն երեկոն աշխարհահռչակ դասականների ստեղծագործություններով՝ կատարելով մեծն կոմպոզիտորների գլուխգործոցները և պարգևելով երաժշտության և զգացմունքների անմոռանալի երեկո:
Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հիմնադրամի՝ տաղանդավոր երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերին:
Մարտի 26
Ելույթ կունենան մենակատարներ՝
- Հարություն Ասատրյան (դաշնամուր)
- Արփի Արաբյան (ջութակ)
- Մարի Դանիելյան (դաշնամուր)
- Էդուարդ Գևորգյան (դաշնամուր)
- Էդուարդ Դայան (ջութակ)
- Համլետ Էմինյան (ֆագոտ)
- Էլեն Խաչիկյան (դաշնամուր)
- Ինգա Հովհաննիսյան (ջութակ)
- Անի Բոցինյան (դաշնամուր)
- Արսեն Բալայան (կլարնետ)
- Էդգար Մխիթարյան (դաշնամուր)
- Ռոբերտ Սեյրանյան (ջութակ)
Ծրագրում կհնչեն՝
Լիստ, Վենյավսկի, Բաբաջանյան, Շուման, Սորե, Բեթհովեն, Մելիքյան, Չայկովսկի, Գրիգ, Պիացոլլա, Շոպեն, Ֆրոլով:
Մարտի 27
Ելույթ կունենան մենակատարներ՝
- Արեն Թոփլաղալցյան (թավջութակ)
- Իլլեն Ավետյան (դաշնամուր)
- Անահիտ Խիզանցյան (ջութակ)
- Դավիթ Տոնոյան (ֆագոտ)
- Մարկ Մինասյան (դաշնամուր)
- Մարիամ Սմբատյան (ջութակ)
- Գոռ Ենոքյան (տրոմբոն)
- Մարտին Արշակյան (գալարափող)
- Արտյոմ Ավետիսյան (շեփոր)
- Սաթի Գասպարյան (ֆլեյտա)
Ծրագրում կհնչեն՝
Սեն-Սանս, Շուբերտ, Մոցարտ, Հարթ, Մենդելսոն, Չայկովսկի, Վեբեր, Շտրաուս, Բալայ, Խաչատրյան:
Photo and video
Share
Similar events

JAZZ ԶԱՌԱ

Երաժշտական երկխոսություն

Another Story Band
