Schedule

28 Sep Saturday Sat 12:00
Եղվարդ
Եղվարդի թռիչքուղի
Buy Ticket Close From AMD 38000

Description

Նմանը չունեցող այս փառատունը՝ Air Fest V-ը,  անցկացվելու է սեպտեմբերի 28-ին, Եղվարդ քաղաքի մոտ գտնվող  թռիչքուղղում:

Փառատոնի ներկաները կմասնակցեն ժամանցային ծրագրերի ու մրցույթների, բացառիկ հնարավորություն կունենան իրականացնել ուղղաթիռով,օդապարիկով , ինքնաթիռով և պարապլանով թռիչքներ։

Միջոցառման երաժշտական մասը ևս կլինի շատ բազմազան ու հետաքրքիր. համերգային ծրագրում ելույթ կունենան Ափօ Սահակյանը և «Կաթիլ» բենդը:

Air Fest-ը հրաշալի առիթ է ծանոթանալու հայկական ավիացիայի առաջատար մասնագետներին: Փառատոնի ընթացքում մասնակիցները ոչ միայն հաճելի ժամանակ կանցկացնեն, այլև կունենան հնարավորություն բացահայտելու ավիացիայի աշխարհը՝ մասնակցելով կրթական մասին։ Air Fest-ի նպատակն է հանրությանը ներկայացնել  ավիացիայի անսահման հնարավորությունները, ցույց տալ, թե այս ոլորտը որքան բազմաշերտ ու գեղեցիկ է։

Փառատոնը անցկացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Փառատոնի ընթացքում թռիչքների տոմսերի գնացուցակ.

Պարապլանով թռիչք՝ արժեք` 38 000 դրամ՝ 1 անձի համար, տևողություն` 10 րոպե,  

Փոքր ինքնաթիռով թռիչք, արժեք` 38 000 դրամ՝ 1 անձի համար, տևողություն` 10 րոպե,

Ուղղաթիռով թռիչք դեպի Սաղմոսավանքի և Արա Լեռան խառնարանի վրայով՝ արժեք` 55 000 դրամ՝ 1 անձի համար, տևողություն`15 րոպե

Ուղղաթիռով թռիչք՝ Դալմա Մոլ-ից դեպի Air Fest արժեք` 45 000 դրամ՝1 անձի համար, թռիչքի ժամերը՝ 11:30, 11:45, 12:00, 12:15, 12:30, 12:45, 13:00

Ուղղաթիռով վերադարձ Air Fest-ից Երեւան
արժեք` 45 000 դրամ՝1 անձի համար
 
Թռիչքի ժամերը՝ 17:30, 17:45, 18:00, 18:15, 18:30

Օդապարիկով ազատ թռիչք, արժեք` 90 000 դրամ, տևողություն` մինչև 1 ժամ

Photo and video

Share