PIANO SERIES | Laura Farré Rozada (Spain)
Schedule
Arno Babajanyan Concert Hall
Description
Հունիսի 26 (ուրբաթ) | 19:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
«Առասպել» խորագրով համերգային նախագիծն ու համանուն ալբոմը միավորում են դաշնակահարուհու ավելի քան տասը տարվա հետազոտությունը, նվիրումն ու ստեղծագործական հանձնառությունը։ Ալբոմի վերնագիրն ինքնին հստակ ուղերձ է և հրավեր՝ բացահայտելու հայկական երաժշտությունը, որի հոգևոր և գեղագիտական հիմքը Կոմիտաս վարդապետի ստեղծագործական ժառանգությունն է։
Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջի շրջանավարտ, դաշնակահարուհի և միևնույն ժամանակ մաթեմատիկոս Լաուրա Ֆառե Ռոսադան առանձնանում է տարբեր ոլորտների միջև մշակութային կամուրջներ կառուցելու բացառիկ ունակությամբ։
«Առասպել» նախագծում նա անդրադառնում է Կոմիտասի առանցքային դերին հոգևոր ու ժողովրդական երաժշտության միաձուլման գործում՝ միաժամանակ ընդգծելով հայ կոմպոզիտորների կապը Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ստեղծագործողների միջև։
Ծրագրում՝
Կոմիտաս՝ «Ես աղջիկ եմ» 7 երգ շարքից (1911)
Դիմիտար Նենով՝ «Տոկատա» (1939)
Կոմիտաս՝ «Շուշիկի», «Ետ-առաջ» 7 պար շարքից (1906)
Ալեքսանդր Սպենդիարյան՝ Էլեգիական երգ «Ղրիմյան պատկերներ» շարքից (1903)
Գայանե Չեբոտարյան՝ Պրելյուդ թիվ 6, Allegro (1948)
Կլոդ Դեբյուսի՝ Պրելյուդ, Սարաբանդա և Տոկատա Pour le piano շարքից (1894-1901)
Գայանե Չեբոտարյան՝ Պրելյուդ թիվ 4, Allegro grazioso (1948)
Ալան Հովհաննես՝ Ժողովրդական երգ թիվ 12 (1943), «Խորհրդավոր սրինգ» (1941)
Գայանե Չեբոտարյան՝ Պրելյուդ թիվ 1, Andante (1948)
Առնո Բաբաջանյան՝ «Էքսպրոմտ» (1936)
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 5,000 դրամ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Photo and video
Share
Similar events
Beethoven: Symphony No. 7|Armenian State Symphony OrchestraBeethoven: Symphony No. 7|Armenian State Symphony Orchestra
«Երևանյան ՌՈՔ» | Սարգիս Մանուկյան և բենդ«Երևանյան ՌՈՔ» | Սարգիս Մանուկյան և բենդ
Աշուղական երգերի երեկոԱշուղական երգերի երեկո
Symphonic rock hits by Mystery Ensemble

















