Ճանապարհորդություն տիեզերքով ՝ գիտություն 10-14 տարեկանների համար
Schedule
Woods կենտրոն
Description
Գիտության
հետ մեր ճանապարհորդությունը, ամենայն հավանականությամբ, սկսվել է հենց տիեզերքի հանդեպ
մեր հետաքրքրասիրությունից։ Ինչո՞ւ է լուսինը կլոր, ինչու՞ է հայտնվում ու անհետանում։
Ինչո՞ւ է արևը մեզ տաքացնում, իսկ լուսինը՝ ոչ։
Արդի ակադեմիայի
մեկանգամյա, ինտերակտիվ դասընթացը հրավիրում է 10-14 տարեկան պատանիներին միասին բացահայտելու
տիեզերքի կախարդական կառուցվածքը և այն ուժերը, որոնք մեզ բերել են 21-րդ դար։
Միասին կհասկանանք՝
! Ինչպե՞ս են աշխատում
արբանյակները
! Ի՞նչ փորձարկումներ
են արվում միջազգային տիեզերակայանում
! Ինչպե՞ս է դասավորված
Արեգակնային համակարգը
! Ինչպե՞ս է գիտությունը
փոխում մեր կյանքը՝ ֆիզիկայից մինչև պրոդուկտների նախագծում
! Ինչպե՞ս է տեսական
գիտելիքը դառնում իրականություն
Դասընթացը ոչ թե
պարզապես դասախոսություն է, այլ իրական ճամփորդություն դեպի տիեզերք՝ տեսողական նյութերով,
մոդելավորումներով և քննարկումներով։ Սա հիանալի հնարավորություն է ձեր երեխայի մեջ
սերմանելու հետաքրքրություն դեպի ֆիզիկա, քիմիա, գիտություն, ինժեներիա և տեխնոլոգիաներ
և գուցե անգամ իր ապագա մասնագիտություն։
Սպասում ենք ձեզ Արդի ակադեմիայում՝ բացահայտելու տիեզերքը՝ իր կախարդանքով։
Կազմակերպիչ՝ «Արդի Կրթության Ակադեմիա»
հիմնադրամ +374-98-813813
Photo and video
Share
Similar events
Թոմ Սոյերի արկածները
Թոմ Սոյերի արկածները
Волк и семеро козлят
Волк и семеро козлят
Անբան Հուռին
Անբան Հուռին
Sleeping Beauty
