«Ճանապարհորդություն տիեզերքով 10-14 տարեկանների համար»
График
Woods կենտրոն
Описание
Գիտության հանդեպ սերն ու հետաքրքրասիրությունը հաճախ սկիզբ են առնում տիեզերքի մասին պարզ հարցերից։ Ինչո՞ւ է լուսինը կլոր, ինչո՞ւ է այն հայտնվում ու անհետանում։ Ինչո՞ւ է արևը մեզ տաքացնում, իսկ լուսինը՝ ոչ։ «Ճանապարհորդություն տիեզերքով» մեկօրյա, ինտերակտիվ այս դասընթացը նախատեսված է 10-14 տարեկան երեխաների համար, ովքեր ցանկանում են մեզ հետ միասին ուսումնասիրել տիեզերքի զարմանահրաշ կառուցվածքն ու անտեսանելի այն ուժերը, որոնք մարդկությանը հասցրել են 21-րդ դարի գիտական նվաճումներին։ Դասընթացը սովորական դասախոսություն չէ, այլ իսկական ուղևորություն դեպի տիեզերք՝ հարուստ տեսողական նյութերի, մոդելավորման փորձերի և աշխույժ քննարկումների ուղեկցությամբ։ Սա հրաշալի հնարավորություն է ձեր երեխայի մեջ արթնացնելու հետաքրքրություն և սեր սերմանելու ֆիզիկայի, քիմիայի, գիտության, ինժեներիայի և տեխնոլոգիաների հանդեպ և գուցե նաև օգնելու նրան ընտրել իր ապագա մասնագիտությունը։
Ի՞նչ են սովորելու երեխաները
- Ինչպե՞ս են աշխատում արբանյակները
- Ի՞նչ փորձարկումներ են արվում միջազգային տիեզերակայանում
- Ինչպե՞ս է դասավորված Արեգակնային համակարգը
- Ինչպե՞ս է գիտությունը փոխում մեր կյանքը՝ ֆիզիկայից մինչև պրոդուկտների նախագծում
- Ինչպե՞ս է տեսական գիտելիքը դառնում իրականություն
Վայրը՝ Woods կենտրոն, Ջրվեժ անտառպարկի հարևանությամբ, Այգեգործական 5-րդ թաղամաս, 1-2 Ջրվեժ 2227
Օր ու ժամ՝ հուլիսի 26, ժամը 14.00 - 16.00
Գինը՝ 5000դր
Фото и видео
Поделиться
Похожие мероприятия

Большой летний концерт

3.33 - Концерт в Ереван Парк

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ
Нет билетов