Բի-2 Երևան | Համերգ 2026 | Թիքեթոն
Ժամանակացույց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Նկարագրություն

Բի-2 Երևանում - մեծ համերգ սիմֆոնիկ նվագախմբով
2026 թ. մարտի 14-ին Բի-2 խումբը համերգ կտա Երևանում՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մեծ բեմով, բարձրակարգ ձայնով և լիարժեք կենդանի կատարումով, որտեղ ռոքի էներգիան միախառնվում է սիմֆոնիկ նվագախմբի հզոր հնչողությանը,։
Բի-2-ը արդեն տարիներ շարունակ համարվում է ռուսական ռոքի ամենահայտնի անուններից։ Խումբը ստեղծվել է 80-ականների վերջին, անցել է երկար ճանապարհ՝ փոքր ակումբներից մինչև միջազգային մեծ բեմեր։ «Полковнику никто не пишет»-ը, «Мой рок-н-ролл»-ը, «Варвара»-ն, «Серебро»-ն և շատ այլ երգեր վաղուց դարձել են սերնդի երաժշտական հիշողության մասնիկ։ Այդ երգերը հենց այդ օրերին էին ուղեկցում ճանապարհներին, երեկույթներին ու կյանքի կարևոր պահերին։
Եվ հիմա այդ երգերը վերադառնում են նոր ձևով՝ մեծ սիմֆոնիկ նվագախումբ, կենդանի հնչողություն, ու հատուկ ծրագրով, որը պատրաստվել է հատուկ այս շրջագայության համար։ Բի-2 -ի Երևանյան համերգի ընթացքում կհնչեն ինչպես վաղուց սիրված հիթերը, այնպես էլ նոր երգեր՝ նորացված, ավելի խորը ու հզոր հնչողությամբ։
Վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Օրը՝ 2026 թվականի մարտի 14, 19:00
Տոմսերի արժեքը՝ 6,000 - 49,000 ՀՀ դրամ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Զաիդ Նեսեր
Զաիդ Նեսեր
Սյուզաննա Մելքոնյան
Սյուզաննա Մելքոնյան
Վիգեն Հովսեփյան և Գևորգ Ղազարյան
Վիգեն Հովսեփյան և Գևորգ Ղազարյան
The Beertles & Eva Voskanyan - I Love Rock'n'Roll Show
