Ժամանակացույց
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Նկարագրություն
Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Մարդ, ով հսկայական ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և ընդհանրապես փոփ մշակույթի նորագույն պատմության վրա։ Նա ծնվել է Գերմանիայում հրեական ընտանիքում, սակայն մանուկ հասակից տեղափոխվել է Լոնդոն։ Փոքր հասակում կորցնելով հորը և սգալով այս կորուստը՝ Հանսը սփոփանք գտավ երաժշտության մեջ։
Հոլիվուդում Հանս Ցիմերին անվանում են «գերմանական մեքենա»: Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա երբեք չի դադարել աշխատել և չի իջեցրել որակի նշաձողը։ Խելահեղ, լարված սիմֆոնիկ պարտիաների և էլեկտրոնիկայի վարպետ Ցիմերը հատկապես հայտնի դարձավ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ համագործակցության շնորհիվ։ Հանսը երաժշտություն է գրել ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերի համար։
Ծրագրում ընդգրկված են հատընտիր ստեղծագործություններ «Gladiator», «Inception», «Interstellar», «Pirates of the Caribbean» և շատ այլ ֆիլմերից։
Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել մարտ ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղեցնող համերգի տոմսերը։
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● He’s a pirate
● Now we are free
● This land
● Mermaids
● Interstellar
● Madagascar
● Time
● Circle of life
● I see dead people in boats
● The battle
● Jack sparrow
● Chevaliers
● Can you feel the love tonight
● Davy Jones
● The medallion calls
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

D’Լitte-ը JellyFish-ում

Լուցիուս Հեմմերը և Լուկաս Վոնդրաչեկը | Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

АРИЯ ВПЕРВЫЕ ВЫСТУПИТ В ЕРЕВАНЕ В ГОД СВОЕГО 40-ЛЕТИЯ!
