Նկարագրություն
Փետրվարի 16-ին՝ ժամը 20.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Տեղափոխվե՛ք հանրաճանաչ ֆիլմաշարերի աշխարհ։ Երևանի ճանաչված նվագախմբերից մեկը՝ Mystery Ensemble-ը հրավիրում է ձեզ վառ, անկրկնելի ճամփորդության համաշխարհային կինոյի հիթերի տիեզերքում։
Լավագույններից լավագույնը փշաքաղության աստիճան սուր զգացողությունների և ֆենտեզների սիրահարների համար:
Մենք լիարժեք չէինք ընկալի ֆիլմերն առանց Հանս Ցիմերի, Ռամին Ջավադիի և Սոնյա Բելոուսովայի կողմից գրված սաունդթրեքերի։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 20:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
Ուշադրությո՛ւն․ ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
«Կախարդը»․
- Geralt of Rivia
- Toss a coin
- I'm helping the Idiot
- Her sweet Kiss
- They’re Alive
- The Great Cleansing
- Happy childhoods
- The Knight Who Was Taught to Save Dragons
«Գահերի խաղը»․
- Winterfell
- Light of the seven
- The winds of winter
- Game of thrones
«Կարիբյան ծովի ծովահենները»․
- The Medallion calls
- Jack Sparrow
- He’s Pirate
- I see dead people in boats
- Davy Jones
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ
Ձմեռային հեքիաթներ. Շելկունչիկ։ Կարապի լիճը։ Քնած գեղեցկուհին։ Mystery Ensemble
Ձմեռային հեքիաթներ. Շելկունչիկ։ Կարապի լիճը։ Քնած գեղեցկուհին։ Mystery Ensemble
Տոմսեր առկա չեն
Հին Երևան
Հին Երևան
Կարինա Առուստամյան և The Band
Կարինա Առուստամյան և The Band
GRAND GALA 2026
