Նկարագրություն


Փետրվարի 18-ին՝ ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող վեհաշուք «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա յուրօրինակ համերգ։ Երևանի՝ արդեն մեծ համբավ վայելող Mystery Ensemble նվագախումբն իր կրքոտ, վիրտուոզ, զգացմունքային կատարմամբ ձեզ կտեղափոխի կուլտային ռոք խմբերի հանրաճանաչ երաժշտության հուզիչ աշխարհ։

Քաղաքի սիրված համերգասրահում կայանալիք արտասովոր համերգի ծրագրում ներառված է Queen, Muse, Rammstein, Metallica, Nirvana, Deep Purple, Scorpions, AC/DC խմբերի ստեղծագործությունների երաժշտությունը։

Ֆրեդի Մերկուրիի և Կուրտ Քոբեյնի ձայները կհնչեն ջութակների և թավջութակների կատարմամբ։

Պատրա՞ստ եք ամսվա ամենավառ երաժշտական արկածին: Պատրա՞ստ եք անակնկալ հայտնվել  իրական ջունգլիներում: Պատրա՞ստ եք լցվել անհամար վառ տպավորություններով։ 

Եթե այո, ապա ձեռք բերեք տոմսերը հենց հիմա. սա հանրաճանաչ ծրագրերից մեկն է, որն ամեն անգամ աննկարագրելի ոգևորություն է առաջացնում:

Սիմֆոնիկ ռոք հիթերը ֆանտաստիկ թարմ հնչողություն են, օրիգինալ մշակումներ, էներգիայի հզոր լիցք, յուրահատուկ շոու և կենդանի հույզեր: Mystery Ensemble-ի արտիստները հանդիսատեսին ստիպում են սիրահարվել իրենց առաջին իսկ նոտաներից:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 19։:00-ին։

Հասցե՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ, Մաշտոցի պող․, 46, ք․ Երևան։

Ուշադրությո՛ւն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։

ԿԱՏԱՐՈՂ

Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։


ԿԱԶՄ


6 ջութակ

2 թավջութակ

2 կոնտրաբաս

Դաշնամուր

Հարվածային գործիքներ

Էլեկտրակիթառ


Համերգի ծրագիր.


Metallica - Nothing Else Matters

Muse - Starlight 

Toxicity - System of a Down

Queen - Bohemian Rhapsody

Muse - Mercy

Queen - Love of my Life

Scorpions - Maybe I Maybe You

Metallica - Wherever I May Roam

Queen - The Show Must Go On

AC/DC - Back in Black

Scorpions - Rock you like a Hurricane

Queen - We are the champions

Nirvana - Come As You Are

Queen - We will rock you


Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել


Լուսանկար և տեսահոլովակ

Կիսվել