Նկարագրություն
Stage ON-ը փորձարարական ներկայացում է, որը հնարավորություն է տալիս հանդիսատեսին դառնալ բեմում կատարվող իրադարձությունների մաս և մոտիկից ծանոթանալ «դահլիճային» իրականությանը: Ժամանակակից արվեստի աշխարհը հաճախ ծանրաբեռնում է հանդիսատեսին իր կոնցեպտուալությամբ։ Երբեմն, սակայն, այնքան ցանկալի է պարզապես վայելել լավ երաժշտություն, խորեոգրաֆիա և պարողներին:
Հենց այս նպատակով էլ ստեղծվել է այս աշխատանքը՝ պահը որսալու, այստեղ և հիմա վայելելու և ներկա պահին ուրախանալու համար: Այլ կերպ ասած՝ բեմում լինել իսկական: Բացի այդ՝ կիսել բեմադրության ընթացքի զգացողությունները հանդիսատեսի հետ, որպեսզի նա զգա իրեն բեմի փոքրիկ մասնիկը: 8 պարողներ, լիվերպուլյան լեգենդար քառյակի երաժշտությունը և վառ դրական զգացումներ՝ այս ամենը մեկ ներկայացման մեջ, էլ ի՞նչ է պետք բեմը վայելելու համար։
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

Դիաբետիկ նեյրոպաթիաներ ,կոգնիտիվ խանգարումներ, ճարպակալում և գլխացավեր

Ուղղաթիռով թռիչք. «թանգարան բաց երկնքի տակ»

Քանդենք-հավաքենք Design System-ները
