Նկարագրություն
Սիդը
Տարիքը ՝ 13 +
Բեմադրիչ Ժիրայ Բաբազյան
Դոն Ռոդրիգոն, սիրահարված լինելով կոմս Գորմասի աղջկան՝ Խիմենային, ստիպված է լինում մենամարտի կանչել սիրելի աղջկա հորը, ով ապտակ հասցնելով խորը վիրավորել էր իր հորը։ Ընտրությունը սիրո և որդիական պարտքի միջև, Ռոդրիգոն կատարում է վերջինի օգտին և մենամարտի ժամանակ սպանում է Գորմասին։ Այժմ արդեն Խիմենան է ընտրության առջև․ նա առաջվա պես սիրում է Ռոդրիգոյին, սակայն հոր մահը նրա մոտ վրեժի ծարավ է առաջացնում։ Ինչպես Ռոդրիգոն, այնպես էլ Խիմենան պարտքը ավելի վեր է դասում սիրուց և արքայից պահանջում է սիրեցյալի մահը։
Ողբերգական հանգուցալուծումը կանխում է սարացինների գիշերային հարձակումը, որին դիմադրում է Ռոդրիգոյի գլխավորությամբ ջոկատը։ Արքան՝ տպավորված նրա հավատարմությամբ և հայրենասիրությամբ, որոշում է կախաղանը փոխարինել Ռոդրիգոյի և Խիմենայի պաշտպան դոն Սանչոյի մենամարտով։ Մենամարտի հաղթողը պետք է ստանար Խիմենայի ձեռքը։ Երբ մենամարտից հետո պարտված Սանչոն հայտնվում է Խիմենայի առաջ, նա, համոզված լինելով, որ Ռոդրիգոն սպանված է, նրա իրական զգացմունքներն է ցույց տալիս։ Դրանից հետո նա ստիպված է հրաժարվել վրեժից, և թագավորը թույլատրում է նրանց ամուսնանալ։