Նկարագրություն
Սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգով հանդես կգա անկրկնելի և հիասքանչ Լյուբով Ուսպենսկայան։
Լյուբով Ուսպենսկայան մեր ժամանակի ամենապահանջված և սիրված
արտիստներից մեկն է: Նրա ճանաչելի ձայնը, երգերի՝ լիրիկական ու մինչև
հոգու խորքը հուզող խոսքերը, հաճելի և հեշտ հիշվող մեղեդիները հիթերի հաջողության
անփոփոխ բաղադրիչներն են:
Խարիզմայի ամենահազվագյուտ ուժը թույլ է տալիս արտիստին իր յուրաքանչյուր երգը վերածել 100%-անոց հիթի, իսկ յուրաքանչյուր համերգային կատարում՝ անմոռանալի երկխոսության հանդիսատեսի հետ:
«Небо» ,«Люба – Любонька», «К единственному нежному»,
«Горький шоколад», «Карусель», «Пропадаю я», «Лети, моя девочка» և շատ այլ հիթեր,
որոնք ձեզ համար կհնչեն այդ երեկո:
Երեկոյի հատուկ հյուր՝ հմայիչ PACHA TATI
Լուսանկար և տեսահոլովակ
Կիսվել
Նմանատիպ միջոցառումներ

ՍԻՄՖՈՆԻԿ ՋԱԶ «ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ» | Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոն

Ձմեռային հեքիաթներ՝ նվագախմբի հետ.

